Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

2018-ին Հայաստանի և Արցախի դեմ սկիզբ առած դավադրությունը շարունակվում է, և Հայաստանի քաղաքական դաշտն այլևս քաղաքական տրամաբանությունից դուրս է․Գևորգյան

Սյունիքի միջանցքի հարցում ծայրահեղ շտապողականություն է ցուցաբերում թուրք-ադրբեջանական տանդեմը և այդ օրակարգը սպասարկող դրածոն կրկնակի շտապողականությամբ վրացական միջնորդությունն է օգտագործում։ Սա է իրավիճակը։ Նման գրառում է արել «Ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:

Հոկտեմբերի 12-ին էլ նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ։

2018-ին Հայաստանի և Արցախի դեմ սկիզբ առած դավադրությունը շարունակվում է։ Եվ Հայաստանի քաղաքական դաշտն այլևս քաղաքական տրամաբանությունից դուրս է։

Որքան էլ ռազմաքաղաքական բազմակողմանի, համապարփակ վերլուծություններ արվեն, փրկության մի ճանապարհ է մնացել` Դիմադրական ազգային շարժում հանուն Հայաստանի փրկության։