Մեր երկիրն ու համայն հայությունը հայտնվել են ճակատագրական անկյունադարձում, – այս մասին «Զարթոնք» ազգային-քրիստոնեական նախաձեռնության ասուլիսի ժամանակ հայտարարել է «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը:
Նա նկատեց, որ Արցախյան պատերազմում պարտադրված պարտությունը, տասնամյակների կոռուպցիան, Հայաստանին պարտադրվաղ տարածքային ինտեգրման գործընթացը մեզ կանգնեցրել են աննախադեպ մեծ մարտահրավերների առջև:
«Արցախյան առաջին պատերազմից հետո մենք պետք է գիտակցեինք, որ հաղթանակը ամրագրելու համար մեզ անհրաժեշտ են տնտեսական և գիտական նվաճումներ: Մենք պետք է աշխարհին պարտադրենք Արցախի միացումը Հայաստանին: Սակայն այդ հաղթանակից հետո, մեզ մոտ փակվեցին գործարանները և սկսվեց արտագաղթը: Ադրբեջանը մերժում էր իր մոտ Սորոսի գրասենյակի բացումը և «Ազատություն» ռադիոկայանի պետականաքանդ գործունեությունը, իսկ մեզ մոտ աճում էր թալանը և այլ արատները, որոնք հանգեցրեցին 2020 թվականի նոյեմբերի աղետին»,-նշեց Չախալյանը:
Նա նաև նկատեց, որ մենք կարող ենք ստեղծել ուժեղ պետություն: «Մեր դեմ գործում են ոչ միայն ադրբեջանա-թուրքական դաշինքը այլ նաև Բրիտանիան, Իսրայելը և Պակիստանը: Մենք կարծում ենք, որ այս պատերազմում մեր պարտությունը պարտադրված էր: Հայկական զինվորը ռազմի ճակատամարտում հրաշքներ էր գործում, մեր դեմ կռվում էին ոչ միայն ադրբեջանա-թուրքական դաշինքը, Բրիտանիան, Իսրայելը և Պակիստանը, այլ նաև օտարամոլ և կոռումպացված հայ պաշտոնյաները: Այսօր Հայաստանի քաղաքին ստիպված էր ընտրել կոռուպցիայի և այլասերվածության միջև:
Չհամակերպվելով պարտության հետ, մենք պարտադրված ենք մտնում քաղաքական կյանք և այնտեղ մենք ձախողվելու իրավունք չունենք: Մենք համակերպված ենք գաղափարի շուրջ և քվեյի արևտրականները և ապազգային այլասերված տարրերը մեր շարքերում տեղ չունեն: Մենք պետք է մեր զավակներին փոխանցենք ուժեղ հայրենիք»,- շեշտեց Չախալյանը:
Աղբյուր` Փաստինֆո