Կոնսերվատորիայի ուսանողները միացել են Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ մեկնարկած քայլերթին՝ Կիրանցից Երևան:
Նրանք Բագրատ Սրբազանի հետ երգեցին «Վարդան Մամիկոնյան» օպերայից «Մենք պատրաստ ենք, Մենք ուխտել ենք…» հատվածը եւ շարունակեցին երթը:
Նշենք, որ քայլերթը մեկնարկել է այսօր Կիրանց գյուղից:
Քայլերթին է մասնակցում նաեւ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանը եւ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, Արթուր Սարգսյանը:
Բագրատ Սրբազանը ավելի վաղ հայտարարել էր, որ շարժումը մայիսի 9-ի կեսօրին կհասնի Երեւան եւ կոնկրետ պահանջներ կներկայացնի իշխանությանը:
Նրանց պահանջն է դադարեցնել այս զիջողական քաղաքականությունը եւ միոկողմանի զիջումներին վերջ դնել: