ՌԴ-ն անհանգստացած է Լաչինի միջանցքի արգելափակմամբ. մենք ակնկալում ենք մոտ ապագայում տրանսպորտային հաղորդակցության լիարժեք վերականգնում. ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուս խաղաղապահ զորակազմը ակտիվորեն աշխատում է իրավիճակի կարգավորման ուղղությամբ։
Եռակողմ համաձայնագրի ստորագրման ժամանակ կողմերն իրենց վրա են վերցրել համապատասխան պարտավորություններ, որոնք պետք է անշեղորեն պահպանվեն։ Խաղաղապահները ամբողջությամբ կատարում են իրենց գործառույթները՝ հանդես գալով որպես տարածաշրջանում անվտանգության երաշխավոր», – հայտարարել Է Զախարովան։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ ռուս խաղաղապահների հասցեին հնչող «սադրիչ մեղադրանքները անթույլատրելի են և ոչ արդյունավետ, որտեղից էլ որ լինեն»։