ՀՀ 33 քննական կենտրոններում հունիսի 11-ին անցկացվում է միասնական քննություն՝ «Օտար լեզու» առարկայից: Քննական կենտրոններից 13-ը մայրաքաղաքում են, մնացած 20-ը՝ մարզերում:
Նախատեսվում է, որ 4413 դիմորդ քննություն է հանձնելու. անգլերենից՝ 4250, գերմաներենից՝ 85, ֆրանսերենից՝ 74 և 2-ական` իսպաներենից ու պարսկերենից:
«Մարզերում դիմորդների թիվը 2667 է, որից անգրելեն հանձնողները 2552-ն են, գերմաներեն՝ 68-ը, ֆրանսերեն՝ 44-ը, իսպաներեն՝ 2-ը, պարսկերեն՝ 1-ը: Երևանում միասնական քննություն հանձնողները 1746-ն են, որից անգլերեն՝ 1698-ը, գերմաներեն՝ 17-ը, ֆրանսերեն՝ 30-ը և 1 դիմորդ էլ պարսկերեն է հանձնելու»,- նշում են Գնահատման և թեստավորման կենտրոնից: