Երկուշաբթի, Հունիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեկ անձից գնում՝ 988 մլն 250 հազար դրամ՝ «Եռաբլուր»-ում սև գրանիտե քարեր տեղադրելու համար

22/10/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կառավարությունը նորից փոփոխություն է կատարել 2021թ. պետական բյուջեի մասին օրենքում և Պաշտպանության նախարարությանը գումար հատկացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին որոշում է կայացրել, հաղորդում է «168.am»-ը:

Կառավարության հատկացրած 988 մլն 250 հազար դրամը տրամադրվելու է «Ադանա» ՍՊԸ-ին՝ 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում զոհերի շիրմաքարերի համար 6 տարբերակ քարատեսակները մատակարարելու և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղադրելու համար՝ ըստ համապատասխան ձևաչափերի: Գրավոր ընթացակարգով քննարկման ներկայացված նախագծի հիմնավորումներում որևէ տող չկա, որ քարատեսակները մատակարարող և տեղադրող ՍՊԸ-ն ընտրվել է հայտարարված մրցույթի արդյունքում, նշված է միայն, որ առաջարկվել է՝ հուշաքարերի ձեռքբերումն օրենքով սահմանված կարգով իրականացնի «Ադանա» ՍՊԸ-ն:

Կառավարության ընդունած որոշմամբ թույլատրվում է Պաշտպանության նախարարությանը մինչև 988 մլն 250 հազար դրամի չափով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում շիրմաքարերի և դրանց լրակազմերի գնումն իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա: Ըստ նշված հոդվածի՝ «Գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և, արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել»: Այսինքն՝ որոշում է կայացվել իրականացնել գնում մեկ անձից՝ «Ադանա» ՍՊԸ-ից:

Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշված են մանրամասներ ողջ գործընթացի մասին, մասնավորապես.

«Առաջարկվել է նաև հատկացնել կանխավճար՝ առանց կանխավճարի ապահովման երաշխիքի ներկայացման, քանի որ «Ադանա» ՍՊԸ-ի հետ աշխատանքային քննարկման արդյունքում վերջինս հայտնել է, որ կանխավճարի ապահովման երաշխիքի ներկայացման դեպքում վերոհիշյալ գները կավելանան: Հաշվի առնելով խնդրի կարևորությունն ու հրատապությունը, ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության կողմից որոշում կայացվեց առանց կանխավճարի ապահովման, տրամադրել 100 տոկոս կանխավճար՝ պայմանի չկիրառման դեպքում առաջացող հնարավոր ռիսկերը կառավարելու նպատակով սահմանելով համապատասխան վերահսկողություն»:

Կառավարությունը նաև թույլատրել է պաշտպանական գերատեսչությանը գնման պայմանագրով նախատեսել կանխավճար՝ պայմանագրի գնի մինչև 100%-ի չափով:

Հետաքրքիր է, որ որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ նախ 2021թ. հուլիսի 15-ին շինարարական չորս կազմակերպության հետ («Աբակ», «Ֆռստռեզեռվ», «Մետալշին» և «Գոռտիգ» ՍՊ ընկերություններ) կնքվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կապալային աշխատանքների կատարման պետական պայմանագրեր, որոնցով սահմանվում է, որ յուրաքանչյուր կազմակերպություն պարտավոր է նախապես համաձայնեցված նախագծային լուծումներով և առանձնացված տեղամասերում իրականացնել գերեզմանների կառուցման աշխատանքները, ներառյալ հաստատված ձևաչափերով հուշաքարերի տեղադրումը, ապա ինչ-ինչ հարցեր կարգավորելու համար գնացել են այդ ընկերությունների հետ պայմանագրերի լուծման ու ընտրել են մեկ այլ ընկերություն՝ գործընթացը կյանքի կոչելու համար:

«Հաշվի առնելով, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հիմնականում տեղադրված են բազալտե քարատեսակից պատրաստված շիրմաքարեր, որոշվել է նոր կառուցվող հուշահամալիրում ևս տեղադրել նույն քարատեսակի հուշաքարեր: Թեև հուշաքարերը հատակագծվել էին` քննարկելով դրանք զոհված զինծառայողների մի խումբ հարազատների հետ և համաձայնեցվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնի գլխավոր ճարտարապետ Ա.Մխիթարյանի հետ, զոհվածների հարազատների կողմից բազալտե քարերի վերաբերյալ բարձրացված դժգոհության ալիքի արդյունքում վերջիններիս ցանկությամբ որոշում է կայացվել բազալտե քարերը փոխարինել սև գույնի գրանիտե քարերով:

Ներկայումս, իրականացվող կառուցապատման աշխատանքների ընթացքում, հարազատների կողմից կրկին անգամ բարձրացվել են շիրմաքարերի քարատեսակի և ձևաչափի հետ անհամաձայնության ու դրանց վերանայման բազմաթիվ պահանջներ: Ընդառաջելով զոհվածների հարազատների ցանկությանը, խնդրի բավարարման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ տեղում տեղադրվել էին մի շարք անձանց կողմից տարբեր քարատեսակներով և ձևաչափերով պատրաստված հուշաքարերի նմուշներ, ինչպես նաև մատյաններ, որտեղ զոհվածների հարազատները ներկայացրել են իրենց առաջարկները:

Ամփոփելով բոլոր առաջարկները, առաջացել է թվով 6 տեսակի շիրմաքարերի և դրանց լրակազմերի (նկարաքար, տապանաքար, պատվանդան, ծաղկաման, խնկաման, գունավոր նկար) ձեռքբերման ու տեղադրման անհրաժեշտություն…

Ներկայումս թվով չորս՝ «Աբակ», «Ֆռստռեզեռվ», «Մետալշին» և «Գոռտիգ» ՍՊ ընկերությունների կողմից իրականացվում են հողային, բետոնալցման, ինչպես նաև բազալտե հարթակի կառուցման աշխատանքները, սակայն զոհվածների մի խումբ հարազատների կողմից, բացի շիրմաքարերի քարատեսակի և ձևաչափի փոփոխման պահանջներից, պարբերաբար ներկայացվում են նաև զգալի հողային և բետոնացման աշխատանքների պահանջներ և պարտադրանքներ: Արդյունքում առաջանում են աշխատանքների նախագծային ու ծավալային շեղումներ, ինչպես նաև զգալի ֆինանսական լրացուցիչ միջոցների նախատեսման անհրաժեշտություն, որոնք լուրջ խոչընդոտ են հանդիսանում շինարարական կազմակերպությունների կողմից ստանձնած պարտավորությունների կատարման համար:

Պայմանագրերով նախատեսված քարատեսակով և ձևաչափով հուշաքարերն այլ տարբերակներով փոխարինման անհրաժեշտության հարցը քննարկվել է «Եռաբլուր» պանթեոնում շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների հետ: Տեղեկանալով, որ վերջիններս չունեն նոր ձևաչափերով շիրմաքարերի և դրանց լրակազմերի պատրաստման և մատակարարման հնարավորություն, որոշվել է օրենքով սահմանված կարգով մասամբ՝ հուշաքարերի պատրաստման և տեղադրման մասով կամ լուծել կնքված պայմանագրերը, կամ էլ այդ նպատակով նախատեսված ֆինանսական միջոցների բացակայության պատճառով այն ինքնաբերաբար կլուծվի»,- նշված է նախագծի հիմնավորումներում:

Նախագծի ընդուման դեպքում հեղինակները որպես արդյունք ՝ ««Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների շիրմաքարերի և դրանց լրակազմերը կտեղադրվեն հարազատների կողմից ներկայացված պահանջներին համապատասխան և չեն առաջացնի դժգոհություններ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չեն կարող ընդունելի լինել, որ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների մասին խոսելիս համեմատություններ են տարվում, օրինակ, վարձկանների հետ. Թաթոյան

Հաջորդ գրառումը

ՊՆ-ն ձեռք չի քաշում Արման Թաթոյանից

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սահմանադրություն փոխելու խնդիրը Հայաստանում օտարերկրյա քաղաքացիներին հողի սեփականություն տալն է

01/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Անձնազոհություն է կատարել». չեխական պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանին Վացլավ Հավելի մրցանակի առաջադրելուն

01/06/2026
Նորություններ

Ահա, թե ինչի՞ համար է Նիկոլ Փաշինյանը այսօր շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահ Պուտինին. Հակոբ Բադալյան

01/06/2026
Նորություններ

Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվեց. Արսեն Բաբայան

01/06/2026
Հաջորդ գրառումը

ՊՆ-ն ձեռք չի քաշում Արման Թաթոյանից

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում երբեք ռուսականից բացի, այլ գազ չի լինի. Օվերչուկ

01/06/2026

Հայաստանում երբեք այլ գազ չի լինի, բացի ռուսականից. հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք շատ լավ գիտենք գազի շուկայում...

ԿարդալDetails
Նորություններ

Զզվելի կեղծիք է տարբեր արևմտյան լրատվամիջոցներով տարածվում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել. Տաթևիկ Հայրապետյան

01/06/2026

Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին,...

ԿարդալDetails
Հասարակություն

Հունիսի 1. երեխաները պետք է պաշտպանված լինեն

01/06/2025

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշումն ընդունվել է 1949 թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական