ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է, –
Հայկական PR մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա պետական կառույց» անվանակարգում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհված առաջատարի մրցանակը երեկ անձամբ ստացա Հայկական Փի Ար ասոցիացիայի – Armenian PR Association նախագահ Աստղիկ Ավետիսյանից (Astghik Avetisyan):
Հայկական Փի Ար ասոցիացիան PR դպրոցի մասնակիցներին ներկայացրեցի մեր աշխատանքի սկզբունքները, հանրային հաղորդակցության ոլորտում մեր ռազմավարությունը, ճգնաժամային իրավիճակում աշխատանքի բարդությունները և այլն:
PR դպրոցի մասնակիցներին հետաքրքրող թեմաները շատ տարաբնույթ էին, և բոլոր մասնակիցներն էլ քննարկման կարևոր հարցեր բարձրացրին:
Մանրամասն քննարկեցինք Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանը շրջանակը, և նորից շեշտեցի, որ Պաշտպանի հաստատությունը ստեղծվել է պետական մարմինների ու պաշտոնյաների գործողությունները վերահսկելու համար, որպեսզի չխախտվեն մարդկանց իրավունքները:
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Հայկական PR մրցանակաբաշխության կազմակերպիչներին ու ժյուրիի անդամներին մեր հաստատությանը տրված գնահատականի համար: