Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու բանակցային գործընթացը. հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
Մարտակերտի, Մարտունու շրջաններում եւ Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Գորիս-Ստեփանակերտ երթուղով ռուս խաղաղապահներն ուղեկցել են մարդասիրական բեռների մեկ ավտոշարասյուն։