Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ

31/08/2023
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օգոստոսի 31-ին` 2023-2024 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգը:

Արարողությանը ներկա էին կրթական կառույցների և ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ, մարզային կրթության վարչությունների ղեկավարներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ և մանկավարժներ:

Oրհնության կարգի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց կրթության ոլորտի երախտավորներին:

Վերջում ի պատիվ հրավիրյալների՝ տեղի ունեցավ ընդունելություն:

Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Սիրելի մանկավարժներ,

Կրթադաստիարակչական առաքելության պատասխանատուներ,

Ողջունում ենք ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները բերում ամենքիդ ուսումնական նոր տարվա մեկնարկի առիթով։ Այսօր Սուրբ Էջմիածնում ուխտի վերանորոգության օր է ձեզ համար՝ զորանալու հավատքով և նվիրյալ ձեր աշխատանքով Սահակ-Մեսրոպյան ոգով կրթելու մեր ազգի զավակներին ու նպաստելու հայոց պետականության ամրապնդմանն ու ազգային մեր կյանքի բարգավաճմանը։

Դարերի ընթացքում մտքի և հոգու լուսավորությունը մշտապես եղել է և է Հայոց Եկեղեցու հոգեփրկչական ու ազգապահպան առաքելության անբաժանելի մասը։ Մեր երանաշնորհ հայրերը հոգեմտավոր մեր հարուստ ժառանգությամբ ուսուցանել և իմացության ու գիտելիքի լույսն են փոխանցել նոր սերնդին՝ հայորդյաց սրտերում ամրապնդելով սերը և նախանձախնդրությունը հայրենիքի և մեր սրբազան արժեքների հանդեպ։ «Բոլոր չարիքները մարդու միտքն են մտնում տգիտությունից»,- զգուշացնում է Սուրբ Եղիշե վարդապետը Ավարայրի ճակատամարտը նկարագրող իր մատյանում։ Այս համոզումով ու գիտակցությամբ են առաջնորդվել կրթության գործին լծված ազգիս նվիրյալ մշակները՝ մերժելով խավարն ու ջատագովելով մտքի լուսավորությունը և առաջնային նկատել հոգևոր-ազգային նկարագրով մարդու ձևավորումը։ Այս առաքելության առաջամարտիկները աստվածասեր ու հայրենանվեր Սուրբ Թարգմանիչ վարդապետներն էին, միջնադարյան մեր համալսարանների ու վարդապետարանների րաբունապետներն ու կրթական օջախներում ուսանած լուսամիտ սերունդները։

Արձանագրած նշանակալի ձեռքբերումներով նրանք առաջատար էին ժամանակի գիտության ու կրթության ոլորտներում։ Հայոց վարդապետներն անձնուրաց գործունեությամբ ամբողջանվեր ծառայում էին ազգին ու մեր Սուրբ Եկեղեցուն՝ կրթությունը միջոց համարելով աստվածասեր ու հայրենանվեր ոգի ու նկարագիր կերտելու և ազգային ինքնությունը պահպանելու համար։ Այսօր էլ Հայոց Եկեղեցու կրթադաստիարակչական սրբազան առաքելության տեսլականը նույնն է։ Սակայն նկատելի է, որ մեր երկրի կրթական անդաստանում որոշապես տկարացել է ազգային արժեհամակարգով նոր սերունդներին կրթելու անհրաժեշտության գիտակցությունը։ Ներդրվող կրթական նոր չափորոշիչներով նվազեցվում է նոր սերնդի ազգային ինքնագիտակցության ու հոգեկերտվածքի կարևորությունը, ինչը խոցելի է դարձնում մեր զավակներին համաշխարհայնացման գործընթացներում:

Հիրավի, դժվարին ժամանակներ ենք ապրում. դարերի բովում հղկված և մեր ազգի կյանքում արմատացած արժեքները մեր օրերում աղավաղվում են, և փոխարենը անցողիկ և վնասակար գաղափարախոսություններ, երևույթներ ու դրսևորումներ են ներմուծվում հասարակական կյանքից ներս՝ ստեղծելով նաև հոգեբարոյական ճգնաժամ։ Նոր տեխնոլոգիաների սրընթաց զարգացմամբ, ինչպես և մարտահրավերներով ու փորձություններով հատկանշվող ժամանակակից աշխարհում կենսականորեն կարևոր է ազգային ինքնության ձևավորմանը և պահպանմանը միտված մրցունակ կրթության ապահովումը՝ հատկապես կրթական ծրագրում ընդգրկված առարկաների շարքում հայրենագիտական առարկաների պատշաճ դասավանդումն ու մշտամնա արժեքների փոխանցումը մեր զավակներին։ Անընդունելի և դատապարտելի է, որ կրթական նոր համակարգում կառավարության և կրթական ոլորտի պատասխանատուների որոշմամբ այլևս չի լինելու ժամանակի քննությունը հաղթահարած, աշակերտների և նրանց ծնողների կողմից սիրված, ազգային նկարագիրը, ոգին ամրացնող ու արժեհամակարգ սերմանող «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան։ Այն նորանկախ մեր պետության կրթական ասպարեզի կարևոր ձեռքբերումներից էր, որի ավանդման գործում ևս Եկեղեցի-պետություն գործակցությունն արդյունավորվել է հայրենաշահ և հոգեշահ տարբեր ձեռնարկներով։

Կրթության սիրելի մշակներ, այսօր ձեզ է վստահված մեր սերունդների կրթությունն ու դաստիարակությունը, նրանց մնայուն արժեքներ փոխանցելը և հայկական դիմագիծ ու դրոշմ ունեցող ազգի զավակներ կերտելը։ Երբեք չվհատվեք և չընկճվեք փորձություններով ու մարտահրավերներով լի այս դժվարին ժամանակաշրջանում։ Ձեր գործը քաղցր է, ձեր ճանապարհը թեև դժվարին, բայց պատվաբեր, նշանակալի ու երախտարժան։ Ձեր աչքի առաջ ունենալով Սահակ-Մեսրոպյան փաղանգին, երանաշնորհ վարդապետներին ու կրթության բազում նվիրյալների՝ առավել սիրով և նախանձախնդրությամբ շարունակեք աստվածահաճո ձեր առաքելությունը՝ ի շահ մեր սիրելի զավակների և ի բարօրություն մեր ազգի ու պետության։

Հիշարժան այս օրը կրկին հայրական Մեր գնահատանքն ենք բերում ամենքիդ ձեր գովարժան ծառայության համար՝ մաղթելով աննկուն կամք, նոր իրագործումներ։ Թող ձեր ցանած բարի հունդերը առատ պտուղներ և արդյունք տան՝ հանուն մեր կյանքի առաջընթացի և մեր նոր սերնդի լուսավոր ապագայի։

Աղոթում ենք, որ Ամենակարող Աստված անսասան պահի Հայոց աշխարհը և լուսավորչահիմն մեր Սուրբ Եկեղեցին և Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո պահպանի ու շնորհազարդի աշակերտ և ուսանող մեր զավակներին, զորակից լինի իմացութուն ու գիտելիք մատռվակող կրթության մշակներիդ՝ պարգևելով մշտանորոգ հաջողություններ։

Բարի, օրհնյալ ուսումնական նոր տարի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կմասնակցեն սեպտեմբերի 2-ի հանրահավաքին

Հաջորդ գրառումը

Բաքուն պահանջելու է 30 տարում Հայաստանից Արցախ ներմուծած ապրանքների մաքսազերծման գումարները «վերադարձնել» իրեն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Հրապարակախոսություն

«Թափանցիկ» եվրոպացիները այդպես էլ չասեցին, թե ո՞վ է այդ հանձնաժողովի 15 միլիոն եվրոն կերել՝ Նիկոլը, Դանչոն, թե՞ հենց եվրոչինովնիկները. Աղասի Ենոքյան

30/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Զանգը հնչեց… հիմա հերթը հայ ընտրողինն է. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Նորություններ

«ՀայաՔվե»-ի անդամը դիմում է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման փաստի առնչությամբ

30/05/2026
Հաջորդ գրառումը

Բաքուն պահանջելու է 30 տարում Հայաստանից Արցախ ներմուծած ապրանքների մաքսազերծման գումարները «վերադարձնել» իրեն

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնվել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնվեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական