ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը հայտարարություն է տարածել.
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրինությունը և ողջ անձնակազմը իր անսահման վշտակցությունն է հայտնում ԵՊՀ պատմության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում գործող «Հայոց պատմություն» մասնագիտական խորհրդի անդամ, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր, սիրելի գործընկեր Արտակ Մովսիսյանի անժամանակ մահվան կապակցությամբ։
Ցավակցում ենք ընտանիքին, հարազատներին, բարեկամներին, գործընկերներին և ընկերներին։
ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեր ընկեր, հայ մեծ պատմաբան, ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Արտակ Մովսիսյանը գիշերը մահացել է …
Մահվան պատճառը՝ covid-19»: