Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում տեղի ունեցած երկրաշարժից զոհվել է առնվազն 30 մարդ, տեղեկացրել է «NHK»-ն։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Ճապոնիայի ազգային օդերեւութաբանական վարչությունը, երկրում հունվարի 1-ին արդեն տեղի է ունեցել տարբեր ուժգնության ավելի քան 30 երկրաշարժ, ամենահզորի մագնիտուդը կազմել է 7,6։