Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ղրղզստանը և Տաջիկստանը փոխանակել են վիճելի տարածքները և վերջնականապես լուծել սահմանային վեճը

06/03/2025
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ղրղզստանը Տաջիկստանի հետ սահմանի սահմանագծման շրջանակներում փոխանակել է այն տարածքները, որտեղ պարբերաբար կոնֆլիկտային իրավիճակներ են առաջացել։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ  մասին հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը:

«Երկու կողմերն էլ հողերի փոխանակման ժամանակ չեն առաջնորդվել ռազմավարական նպատակներով: Մենք փոխանակել ենք միայն այն տարածքները, որտեղ մշտապես բախումներ են ծագել», – ասել է նա պետական լրատվական գործակալությանը հարցազրույցում՝ մեկնաբանելով փետրվարի 21-ին Տաջիկստանի հետ ստորագրված սահմանագծման մասին փաստաթուղթը։ 

Ժապարովի խոսքով՝ հողատարածքները, որոնք փոխանակել են երկրները, կա՛մ անկլավներ են, կամ էլ շախմատաձև դասավորված են սահմանի երկայնքով:

Ինչպես հավաստիացրել է Ղրղզստանի նախագահը, Տաջիկստանի հետ սահմանի հարցը «ընդմիշտ լուծված է»։ 

«Վերջ, վերջակետ դրվեց, հաշվի են առնված երկու կողմերի շահերը: Սահմանի մասին դեռ շատ կարելի է խոսել: Բայց առայժմ ժամանակը չէ: Թող ամեն ինչ ավարտվի, և այն ժամանակ կասենք: Այն ժամանակ պատմությունը կդատի մեզ: Համոզված եմ, որ նա մեզ կտա «գերազանց» գնահատական», – ընդգծել է նա։

Փետրվարի 21-ին Բիշքեկի և Դուշանբեի միջև ստորագրվել է փաստաթուղթ սահմանի ընդհանուր հատվածի սահմանագծման մասին։ Ինչպես պարզաբանել է Ժապարովը, այն այժմ պետք է վավերացվի երկու պետությունների խորհրդարանների կողմից և ստորագրվի նախագահների կողմից, ինչից հետո կկայանա համապատասխան նոտաների կփոխանակում արտգործնախարարությունների միջև։

Ղրղզստանի և Տաջիկստանի միջև պետական ​​սահմանի երկարությունը մոտ 980 կմ է։ Դրա սահմանագծման շուրջ բանակցությունները շարունակվում են 2002 թվականի դեկտեմբերից։ Այդ չկարգավորված խնդիրը բազմիցս դարձել է բախումների պատճառ երկու հանրապետությունների բնակիչների և զինծառայողների մասնակցությամբ, այդ թվում՝ հրազենի գործադրմամբ։ Ընդհանուր առմամբ, 2014 թվականից ի վեր ղրղզատաջիկական սահմանին տեղի է ունեցել ավելի քան 10 լուրջ բախում։

Ղրղզստանը սահմանակից է Չինաստանին, Ղազախստանին, Ուզբեկստանին և Տաջիկստանին։ Տաջիկստանը մնացել է վերջին հարևան պետությունը, որի հետ Ղրղզստանը մինչ այժմ չէր կարողացել լուծել բոլոր սահմանային խնդիրները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալեքսանդր Դարչիևին Պուտինը նշանակել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

Հաջորդ գրառումը

Բաքվում ԿԽՄԿ-ի գրասենյակը փակումը հայ գերիների համար նշանակելու է արտաքին աշխարհի հետ որևէ տեսակի կապի բացառում. աշխարհը չպետք է կուլ տա դա. իրավապաշտպան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Բաքվում ԿԽՄԿ-ի գրասենյակը փակումը հայ գերիների համար նշանակելու է արտաքին աշխարհի հետ որևէ տեսակի կապի բացառում. աշխարհը չպետք է կուլ տա դա. իրավապաշտպան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական