Ղրիմից կամավորների առաջին խումբը ժամանել է Դոնբաս՝ օգնություն ցուցաբերելու Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների բնակիչներին։ Կամավորներն արդեն գտնվում են ինքնահռչակ հանրապետություններում եւ «օգնում են պաշտպանել մարդկանց ինքնորոշման իրավունքը»։
Ավելի վաղ Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան խոստացել էր, որ հանրապետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ռազմական և հումանիտար օգնություն ցուցաբերել Դոնբասին։ Նրա խոսքով, Աբխազիան անհանգստացած է տարածաշրջանում իրավիճակի սրմամբ, և երկրի ժողովուրդը աջակցում է Լուգանսկին ու Դոնեցկին:
Ուրբաթ օրը՝ փետրվարի 18-ին, Լուգանսկի ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է հանրապետությունից խաղաղ բնակչության տարհանման մեկնարկի մասին։ Նրա խոսքով՝ այս որոշումը կապված է հանրապետության զորքերի և Ուկրաինայի բանակի շփման գծում սրման հետ։ Ավելի ուշ նույն որոշումը հրապարակվեց ԼՊՌ-ում։