Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է նախապատրաստում ռուսական բանկերի դեմ. Reuters

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախնական փաթեթ է պատրաստել, ներառյալ՝ արգելելով ամերիկյան բանկերին ռուսական խոշոր բանկերի համար գործարքների իրականացնացումը: Այս մասին հայտնում են Reuters-ի աղբյուրները։

Գործակալության զրուցակիցների խոսքով՝ սահմանափակումները նախատեսված են Ուկրաինայի տարածք Ռուսաստանի «ներխուժման» դեպքում։ Այս միջոցները կոչված են վնասելու ռուսական տնտեսությանը` խզելով կողմերի բանկերի «թղթակցային» հարաբերությունները, որոնք կազմում են համաշխարհային դրամական հոսքերի հիմքը։

Բացի այդ, գործակալության աղբյուրները նշում են, որ Վաշինգտոնը մտադիր է նաև պատժամիջոցներ կիրառել ռուս որոշ անհատների և ընկերությունների նկատմամբ՝ նրանց սև ցուցակում ներառելով, ինչը նրանց կբացառի ԱՄՆ բանկային համակարգից, կարգելվի ամերիկացիների հետ առևտուրը,  կսառեցվի նրանց ակտիվները ԱՄՆ-ում։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Կիևը և արևմտյան երկրները մեղադրում են Ռուսաստանին Ուկրաինայի սահմանների զորքեր մոտեցնելու և ռազմական հարձակման նախապատրաստման մեջ: Մոսկվան բազմիցս հերքել է նման ագրեսիվ պլանների առկայությունը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերով, ՆԱՏՕ- ի հայտարարությունները մոտալուտ ներխուժման մասին տագնապալի են։