Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ղարաբաղ Տելեկոմ»-ի վրա հաքերային հարձակման մասին Hetq.am-ի հրապարակման ստուգման արդյունքում քրգործ է հարուցվել

21/08/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սույն թվականի օգոստոսի 7-ին «Hetq.am» կայքում հրապարակվել էր «Պատերազմի ընթացքում ադրբեջանցիները ջնջել են «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների պահուստային պատճենները» վերնագրով լրատվական նյութը, հաղորդում է Արցախի Հանրապետության դատախազությունը:

«10.08.2021թ. ԱՀ դատախազությունը ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարել էր քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգել հիշյալ հրապարակմամբ ներկայացված դեպքի հանգամանքները:

 
ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին ժամը 00:00-ի սահմաններում, անհայտ անձը (անձինք), չունենալով Արցախի Հանրապետության տարածքում կապի և համացանցի ծառայություն մատուցող «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության համակարգչային համակարգ և ցանց մուտք գործելու թույլտվություն, համակարգչային տեղեկատվությունը կամ ծրագրերը ոչնչացնելու, ուղեփակելու կամ ոչ պիտանի վիճակի բերելու և համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու նպատակով 27.09.2020թ. ժամը 00:00-ից համակարգչային DDOS հարձակումներ է գործել «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ սերվերային ցանցի վրա և ապօրինի մուտք գործել համակարգչային համակարգ, հարված հասցրել ընկերության վիրտուալ համակարգին, դիտավորությամբ խափանել սերվերների գործունեությունը, ջնջել տեղեկատվական համակարգում պահվող տեղեկությունները, շարքից հանել բջջային կանխավճարային համակարգը` խափանելով կանխավճարային հեռախոսահամարներից կատարվող հեռախոսազանգերի տևողության և վճարի չափի հաշվարկման համակարգչային գործընթացը, ինչպես նաև ապօրինի տիրացել նույն ընկերության համակարգչային համակարգում պահվող տեղեկատվությանը, ինչի հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ:

Նկարագրված դեպքի առթիվ 19.08.2021թ. հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասով և 265-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Ստուգման ընթացքում ձեռնարկված միջոցներով պարզվել է նաև, որ «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲ ընկերության հետ կնքված ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրերի շրջանակում հիշյալ ընկերության համակարգչային համակարգ մուտք գործելու թույլտվություն ունեցել էին օտարերկրյա երեք քաղաքացի և միջազգային մեկ կազմակերպություն:

Սույն գործով ներկայումս ընթանում է հետաքննություն, քննության են առնվում հնարավոր բոլոր վարկածները»,- նշված է հաղորդագրությունում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆերմերը դաշտում բրոնզե դարի արտեֆակտներ է հայտնաբերել

Հաջորդ գրառումը

Կապ չունի՝ ով է ԱԳ նախարար նշանակվում, միևնույնն է՝ ամեն բան մեկ մարդ է որոշում. քաղտեխնոլոգ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

20/04/2026
Հաջորդ գրառումը

Կապ չունի՝ ով է ԱԳ նախարար նշանակվում, միևնույնն է՝ ամեն բան մեկ մարդ է որոշում. քաղտեխնոլոգ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական