ԵՄ Հանձնակատար Բորելը հատուկ հայտարարություն է հրապարակել Հունգարիայի վարչապետ Օրբանի` Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու առնչությամբ՝ ընդգծելով, որ Օրբանն արել է դա առանց ԵՄ համաձայնության.
«Վիկտոր Օրբանը Եվրոպական խորհրդի կողմից մանդատ չի ստացել՝ ներկայանալու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին:
ԵՄ-ն մերժում է Կիպրոսի թուրքերի անջատողական կառույցը օրինականացնելու փորձերը և ճանաչում է միայն Կիպրոսի Հանրապետությունը»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ Օրբանը Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու համար այցելել է օկուպացված Շուշի։