Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հոդվածաշար․ 100 տարի առաջ՝ 1921թ․ Կոստանդնուպոլսում չորս հայկական կուսակցությունների միավորմամբ հիմնադրվեց Ռամկավար Ազատական կուսակցությունը -մաս 9

08/07/2021
- Նորություններ, Պատմություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

          Azgonline.am-ը շարունակում է տպագրել պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանի հոդվածաշարը նվիրված ՌԱԿ հիմնադրման 100-ամյակին, –

Հոդվածաշարի նախորդ մասը, – 

    ՆՅՈՒԹ 11                                

ՍԵՊՈՒՀ

Արմենական-ՌԱԿ գործիչների շարքում, չնայած կարճատև կյանքին և համեստ չափի գործունեությանը, առանձնանում է Սեպուհը՝ արմենական առաջին ու վերջին պրոֆեսիոնալ կուսակցական գործիչը, տեսաբանն ու ղեկավարը: Վաղ տարիքից ականատեսը լինելով թուրքերի բազմաթիվ դաժանությունների, Սեպուհը վրեժով լցվեց նրանց նկատմամբ և իր ողջ կյանքը նվիրաբերեց սեփական ժողովրդի ազատագրության սրբազան պայքարին:

Երվանդ Քեոսյանը (հեղափոխական կեղծանունը՝ Սեպուհ) ծնվել է  1882թ. Արաբկիրում: թուրքական դահիճների մեծաքանակ ոճրագործությունների ականատես պատանին փոքր տարիքում  ի թիվս բազմաթիվ անմեղ արաբկիրցիների, 90-ական թվականներին տեսավ նաև հարազատ հոր սպանությունը: 13-տարին նոր բոլորած, «հոր սպանության վիշտը սրտում եւ վրեժի երդումը աչքերում» պատանուն բարեկամները տեղափոխում են Խարբերդ, իսկ մեկ տարի անց` 1893-ին Սեպուհն ընդունվում է էջմիածնի Գեւորգյան ճեմարան: Հաջողությամբ ավարտելով այն, 1901թ. մեկնում է Վան: Շրջում է Վասպուրականի գավառները, լինում է Մոկսում, Գավաշում, Արճեշում եւ այլ տեղերում, իսկ հետո գնում է Պարսկաստան եւ երեք տարի Ուրմիայում զբաղվում ուսուցչությամբ:

Ազատատենչ երիտասարդը ծանոթանալով արմենականների ծրագրին ու կանոնագրին, դառնում է համոզված արմենական: Կապեր է հաստատում Սալմաստի արմենական գործիչների հետ և սկսում մասնակցել նրանց կազմակերպած ազգանպաստ գործերին: Տեսնելով  Սեպուհի նվիրվածությունը և գնահատելով նրա առաքինությունները, Սալմաստի արմենական վարիչ մարմինը, անսալով արմենական նշանավոր գործիչներ Գր. Պեոզիկյանի եւ Ա. Եկարյանի հորդորներին, Սեպուհին որպես գործիչ ուղարկում է Վան: Հաղթահարելով բազմաթիվ դժվարութ-յուններ՝ Սեպուհը 1906թ. ծպտված մտնում Է Վան և այնտեղ բեղուն գործունեություն ծավալում: Շուտով ստանձնելով Վանի Արմենական մասնաճյուղի ղեկավարությունը եւ հավաքելով ու միավորելով արմենականների ցաք ու ցրիվ ուժերը՝ «արագորեն կը բազմացնե թիվը արմենական խմբերուն, մղում կու տայ ինքնապաշտպանության գաղափարին»: Դեպուհը հիմնում Է Արմենական Երիտասարդայց միությունը ու նրա խոսափող «Կայծ» խմորատիպ թերթը: Նա նաև գլխավորում Է իր զինակիցների պայքարը այլ քաղաքական ուժերի դեմ: Հատկապես իր խելացի և հանդարտ ընթացքով Սեպուհը փորձում է մեղմել ազդեցության համար մղվող անզիջում պայքարի հետևանքով առաջացած Դաշնակցություն եւ Արմենական կուսակցությունների միջեւ լարվածությունը:

Սեպուհն իր եռանդուն եւ ժողովրդանպաստ գործունեության շնորհիվ շուտով վայելում է շատերի սերն ու հարգանքը: Այս հանգամանքը զգալի դեր է խաղում արմենականների համախմբման ու հզորացման գործում եւ նպաստում երկարատեւ ընդմիջումից հետո Վան-Վասպուրականում Արմենական կուսակցության նկատելի աշխուժացմանը: Սակայն նրա եղերական նահատակությունը ծանր եւ անդառնալի կորուստ եղավ կուսակցության համար: Դա տեղի ունեցավ 1908թ. հունվարի 23-ին, երբ Վանում թուրքական զինվորների կողմից Դավոյի հայտնի դավանության հետեւանքով խուզարկություններ էին ձեռնարկել քաղաքում: Դավոն կառավարությանը մատնել էր հայերի զենքի շատ թաքստոցներ: Խուզարկող թուրք զինվորները մտնում են նաև այն փողոցը, ուր գտնվում էր Սեպուհը: Չուզելով իրեն ապաստան տված հայ ընտանիքի դժբախտության պատճառ դառնալ, նա փորձում է հեռանալ, սակայն պատսպարված տնից դուրս գալու պահին խոցվում է «պահակ կեցած թուրք զինվորներու կրակի տարափից»: Տակավին երիտասարդ, ընդամենը 28 տարեկան գործիչը վախճանվում է:

Վանը ցնցված էր, եւ ինչպես վկայում է ականատեսը, Սեպուհի սպանության պատճառով «Ամբողջ Վասպուրականը սրտագին լաց ու կոծի մեջ էր» («Ազգ»,1908, մաիսի 2): Երվանդ Քեոսյանին ճանաչողները նրա մասին թողել են բազմաթիվ ջերմ տողեր: Արմենակ Եկարյանը, օրինակ, գրում է, որ Սեպուհը «թեև երիտասարդ, բայց ուշիմ եւ հեղափոխական անձնավորություն էր»: Նա իրավամբ նկատեց, որ դաշնակցության կողմից «արմատացած չարիքի մը դեմ կանոնավոր կազմակերպությամբ մը միայն հնարավոր պիտի ըլլար մաքառիլ: Ահա թե ինչ բանի կձգտեր արմենական ղեկավար Սեպուհը»(Հուշեր Արմ. Եկարեանի, էջ 144): ՍԵպուհի մահով, արմենական «անձնվերներու շարքը գրեթե կը փակվի», որովհետեւ քիչ անց Վերակազմյալ հնչակյանների եւ Արմենականների միաձուլումով կազմվում է նոր՝ Հայ Սահմանադրական ռամկավար կուսակցությունը:             Հայ ազատագրական պայքարի վաղամեռիկ նվիրյալի պայծառ կերպարը ուսանելի շատ կողմեր ունի և նրանով սերունդներ են դաստիարակվելու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞վ է Ռուսաստանի համար Նիկոլ Փաշինյանը

Հաջորդ գրառումը

Մի փոխվարչապետը կհեռանա, մյուսը՝ կմնա․ «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նեթանյահուի նպատակը ԱՄՆ-ին Իրանի դեմ ուղիղ պատերազմի մեջ ներքաշելն է. Վարդան Ոսկանյան

18/06/2025
Միջազգային

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազին Սամվել Կարապետյանի իրավունքները պաշտպանելու խնդրանքով 

18/06/2025
Նորություններ

«Իշխանությունների՝ այս բնույթի գործողությունները նպատակ ունեն ստեղծելու վախի մթնոլորտ». Հայտարարություն

18/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀԱԵ-ին սատարողների նկատմամբ ճնշումները անընդունելի են․ Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարան

18/06/2025
Հաջորդ գրառումը

Մի փոխվարչապետը կհեռանա, մյուսը՝ կմնա․ «Հրապարակ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Նեթանյահուի նպատակը ԱՄՆ-ին Իրանի դեմ ուղիղ պատերազմի մեջ ներքաշելն է. Վարդան Ոսկանյան

18/06/2025

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Այլևս որևէ կասկած չի կարող լինել, որ Նեթանյահուի նպատակը ԱՄՆ-ին Իրանի դեմ ուղիղ պատերազմի մեջ...

ԿարդալDetails

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազին Սամվել Կարապետյանի իրավունքները պաշտպանելու խնդրանքով 

18/06/2025

«Իշխանությունների՝ այս բնույթի գործողությունները նպատակ ունեն ստեղծելու վախի մթնոլորտ». Հայտարարություն

18/06/2025

ՀԱԵ-ին սատարողների նկատմամբ ճնշումները անընդունելի են․ Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարան

18/06/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 18.06.2025

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական