Չորեքշաբթի, Մայիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 80

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 80

ՀՀ քաղաքացին անգամ Հայաստանում պաշտպանված չէ՝ ուր մնաց՝ անհետ կորածները կամ ադրբեջանական բանտերում հայտնվածները. Նինա Կարապետյանց

24/02/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թեև գերիների և անհետ կորածների մասով որոշակի աշխատանք տարվում է, սակայն ասել, որ դա բավարար է, սխալ կլինի։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով ԿԽՄԿ վիճակագրությանը, որի համաձայն 2020-2023 թվականների հակամարտության հետևանքով 429 անձ դեռևս անհետ կnրած է համարվում, 62 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով։

«Ամենացավալին, իհարկե, առանձին պաշտոնյաների կողմից հնչեցված անպատասխանատու հայտարարություններն են, գերիների և անհետ կորածների խնդիրն անընդհատ շահարկելը, այդ մարդկանց նկատմամբ թշնամանք հրահրելը։ Որովհետև 2020 թվականին և դրանից հետո, երբ գերիների և անհետ կորածների հարազատները հավաքվում էին հրապարակում, կային պաշտոնյաներ, որոնք ասում էին՝ «Դուք եք մեղավոր, որ փակել եք Լաչինի միջանցքը»։

Ահա այսպիսի՝ ոչ կոռեկտ, ոչ ողջամիտ հայտարարություններն ու պահվածքը, միգուցե նաև անգործությունն, իհարկե, շատ մտահոգիչ են։ Ի վերջո, խոսքը Հայաստանի Հանրապետության  քաղաքացիների մասին է. կապույտ անձնագիր ունեցող ցանկացած մեկի, ազգությամբ հայի համար հայկական պետությունը պետք է բացառիկ հետևողականություն դրսևորի»,- ասաց իրավապաշտպանը։

Ըստ Նինա Կարապետյանցի՝ եթե անգամ պետք է, պետությունը պետք է հատուկ ծառայություններ կամ ջոկատներ ունենա, որոնք հետևողական աշխատանք կիրականացնեն գերիներին և անհետ կորածներին հայրենիք վերադարձնելու, ինչպես նաև մեղավորներին հայտնաբերելու և պատժելու ուղղությամբ։

«Ճիշտ այնպես, ինչպես անում է Իսրայելը։ Այդ խնդրի լուծման լավագույն տարբերակը գտել է հենց Իսրայելը, որովհետև ցանկացած երկիր հասկանում է, որ չի կարող անպատիժ մնալ, որովհետև պատասխան արձագանքը լինելու է։

Կրկնում եմ՝ կապույտ անձնագիր ունեցող մարդը պետք է իմանա, որ ինքը պաշտպանված է, սակայն պետք է ցավով նշեմ, որ ՀՀ քաղաքացիներն անգամ մեր երկրի ներսում պաշտպանված չեն՝ էլ ուր մնաց, թե պատերազմի հետևանքով անհետ կորածները կամ ադրբեջանական բանտերում հայտնված հայերը»,- նշեց իրավապաշտպանը։

Հիշեցնենք, որ ըստ ԿԽՄԿ տարածած հաղորդագրության՝ 2024 թվականի ընթացքում մոտ 1290 զանգ և այց է գրանցվել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների արդյունքում ընտանիքների բաժանման առնչությամբ։

62 ընտանիք դիմել է ԿԽՄԿ գրասենյակ՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով և բացել որոնման հայտեր։

429 անձ դեռևս անհետ կորած է համարվում հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով՝ ընտանիքների կողմից ստացված դիմումների համաձայն։ 557 բանավոր, տեսաձայնային և գրավոր Կարմիր խաչի հաղորդագրություններ են փոխանակվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների և նրանց ընտանիքների միջև։ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մահացել է նավատորմի փոխծովակալ Բագրատ Կնյազչյանը

Հաջորդ գրառումը

Ֆրանսիայի դեսպանը փաստաբանություն է անում Փաշինյանի և Մակրոնի համար. Շարմազանով

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մեզ կամաց-կամաց կործանում են, իսկ մենք չենք էլ զգում. Արթուր Խաչիկյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՔՊ-ի մոլդովական պատրանքները. Վահե Դավիթյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուրբ Էջմիածին. հայոց պետականության հոգևոր մայրաքաղաքը. Տեր Եսայի ավագ քահանա Արթենյան

13/05/2026
Հաջորդ գրառումը

Ֆրանսիայի դեսպանը փաստաբանություն է անում Փաշինյանի և Մակրոնի համար. Շարմազանով

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ւր են վերադառնալու ադրբեջանցիները. Ալիևը պաշտոնապես պահանջել է տրամադրել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հստակ ժամկետ. Արթուր Խաչիկյան

13/05/2026

Հաշվի առնելով, որ հարևան հանրապետությունում շարունակվում են «Արևմտյան Ադրբեջան» (այսինքն՝ մեզ մոտ՝ Հայաստան) վերադառնալու թեմայով համաժողովները, և որ Ալիևը պաշտոնապես...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանական դիրքերը Ջերմուկի ուղղությամբ (ՀՀ տարածքում). Դավիթ Գալստյան

12/05/2026

Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, Ջերմուկ այցելության ժամանակ վերջապես ցույց է տվել նմանատիպ մի քարտեզ, որ տեղի բնակիչները հասկանան՝ դիրքերի մասով ինչ...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական