Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ Սահմանադրության լեգիտիմության հետ դժվար թե որևէ իշխանություն կարողանա մրցակցել. Գոհար Մելոյան

20/02/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լինելով լրագրող՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս որպես տնտեսագետ, պատմաբան, իսկ երեկ արդեն՝ նաև որպես իրավաբան։ Հենց այստեղից էլ սկսվում է կառավարման նրա ձախողումը։ Այդ անձնավորությունը, երեկ խոսելով նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին, հերթական անգամ կիսամասնագիտական ձևաչափով, իրեն հարիր պոպուլիզմով համեմված շուրջ մեկժամյա սոփեստական իրավական զրույց տարավ։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Երեկվա ելույթի հիմնական միտքը նոր Սահմանադրության ընդունման ազդարարումն էր, բայց մենք հայ հանրությանը պետք է հասցնենք այն ուղերձը, որ սա բոլորովին նոր խոսույթ չէ. այն սպասարկում է բացառապես թուրք-ադրբեջանական պահանջատիրությունը։ Իրենք ինչ եկել են իշխանության, օրակարգում մշտապես ունեցել են սահմանադրական փոփոխությունների հարցը, սակայն նախորդ տարվա փետրվարից այս իշխանությունները սահմանադրական փոփոխությունների հարցից թևակոխեցին նոր Սահմանադրության ընդունման փուլ։

Իսկ այս երկուսի միջև էական տարբերություն կա. եթե սահմանադրական փոփոխության դեպքում իրենք կարող են խմբագրել ողջ Սահմանադրության տեքստը, ապա մյուս դեպքում կաշկանդված էին մի քանի էական, հիմնարար հոդվածների փոփոխությամբ. դա առաջին հերթին Սահմանադրության նախաբանն է՝ առաջին, երկրորդ և երրորդ հոդվածները։

Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը փոխում է խոսույթը և հայտարարում նոր Սահմանադրության ընդունման մասին, դրանով ընդգծում է, որ նպատակ ունի փոփոխություն կատարելու այդ անփոփոխելի հոդվածներում»,- ասաց Գոհար Մելոյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն ձևակերպմանը, որ «գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված բոլոր հանրաքվեներն ունեն լեգիտիմության լրջագույն պակաս», մեր զրուցակիցը նկատեց՝ եթե փետրվարյան հայտարարության ժամանակ Փաշինյանն ուղղակիորեն Սահմանադրությունն անվանել էր ոչ լեգիտիմ փաստաթուղթ, ինքը հակադարձել էր՝ եթե Սահմանադրությունն այս իշխանությունների գնահատմամբ լեգիտիմ չէ, ապա նույն տրամաբանությամբ լեգիտիմ չէ ինքը՝ գործող իշխանությունը, որովհետև իշխանության է եկել գործող Սահմանադրության հիման վրա։

«Երբ իրենք թույլ են տալիս մեր Սահմանադրությանն այդքան ծայրաստիճան որակում տալ, դա ական է իրենց իսկ իշխանության համար։ Հաջորդիվ, փետրվարյան հայտարարությունից հետո այս իշխանություններն այլ վտանգավոր ուղի գտան. դա ՍԴ-ի չարաբաստիկ որոշումն էր, որով անդրադարձան Անկախության  հռչակագրի՝ Թուրքիայի և Ադրբեջանի որակմամբ խնդրահարույց, Արցախի և Ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ հիմնարար դրույթներից երկուսին։ 

Իրենք ՍԴ-ի որոշմամբ ուղղակիորեն Լեռնային Ղարաբաղի հարցի հետ առնչվող դրույթն անվավեր ճանաչեցին և ըստ էության անուղղակի որակում տվեցին Ցեղասպանության ճանաչման պահանջին։
Սակայն անկախ ՍԴ-ի որոշումից՝ ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը մնաց ուժի մեջ, և Ադրբեջանն այսօր էլ շարունակում է դա առաջնային պահանջ համարել։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը փորձելու է հասկանալ հասարակական տրամադրությունները, բայց հնարավոր է՝ ՀՀ գործող իշխանություններն ուլտիմատում ունեն այս հարցը լուծելու՝ հանուն իշխանություն մնալու և սեփական իշխանության ամրագրման»,- ամփոփեց Գոհար Մելոյանը՝ շեշտելով, որ 1995 թվականին ընդունված ՀՀ Սահմանադրության լեգիտիմության հետ դժվար թե որևէ իշխանություն կարողանա մրցակցել. այդ փաստաթուղթն ունեցել է  հանրային բարձր վստահություն և լայն աջակցություն։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ ուղիղ եթերում հայտարարել էր, էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը:

«Իրական Հայաստանը միջազգային հանրության կողմից ճանաչված Հայաստանն է 29,743 քմ տարածքով։ Այս համակարգի համար էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված բոլոր հանրաքվեներն ունեն լեգիտիմության լրջագույն պակաս։ Նոր սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը անցումն է պետականազուրկ ազգի մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»,- ասել էր Փաշինյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վարդան Ղուկսայանն ու նրա թիկնապահն ազատ են արձակվել

Հաջորդ գրառումը

BBC-ն փակում է Բաքվում իր գրասենյակը

Համանման Հոդվածներ

Միջազգային

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025
Նորություններ

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
Հաջորդ գրառումը

BBC-ն փակում է Բաքվում իր գրասենյակը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Քաբուլը կողմ է Իսլամաբադի հետ խաղաղ հարաբերություններին, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը. հայտարարել է Աֆղանստանի արտաքին գործերի...

ԿարդալDetails

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025

Լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նշում է իր 99-ամյակը

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական