Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ-ն կասեցնում է ԵՍԶՈւ պայմանագրով և Վիեննայի փաստաթղթով Թուրքիայի տեսչական այցերը Հայաստան

30/07/2020
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հուլիսի 29-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական առաքելությունը շրջանառել է հայտագիր՝ ի գիտություն ԵԱՀԿ մասնակից պետություններին և ԵՍԶՈՒ պայմանագրի (Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի) անդամ երկրներին, տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը այսուհետ կասեցնում է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչական այցերին։

Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության պաշտոնական կայքէջը։ Նշվում է, որ այս որոշումը կայացվել է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի սկզբունքների հիման վրա և բխում է Հայաստանի անվտանգային շահերից ու մտահոգություններից։ Հատկապես հաշվի են առնվել հուլիսի 12-ից սկսած Տավուշի ուղղությամբ ադրբեջանական հարձակման համատեքստում Հայաստանի դեմ ուղղված Թուրքիայի աննախադեպ սպառնալիքները և Ադրբեջանին սատարող գործողությունները, որոնք դրսևորվում են նաև այսօր՝ հուլիսի 29-ից սկսված Ադրբեջանի հետ համատեղ Հայաստանի սահմանների մոտակայքում լայնածավալ զորավարժությունների անցկացմամբ։

ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ շեշտվում է, որ ՀՀ տարածքում Թուրքիայի կողմից ցանկացած տեսչական այցի իրականացումը բացասաբար կանդրադառնա Հայաստանի անվտանգային շահերի վրա և կարող է վնասել Հայաստանի բնակչության անվտանգությունը։ Միևնույն ժամանակ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը ԵՍԶՈւ պայմանագրին և Վիեննայի փաստաթղթին։

Նշենք, որ «Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագիրը» ստորագրվել է 1990 թ․ նոյեմբերի 19-ին, երբ դեռ կային Խորհրդային Միությունն ու Վարշավյան պակտը։ ԽՍՀՄ փլուզումից հետո փորձեր արվեցին համապատասխանեցնել պայմանագիրը ստեղծված նոր իրավիճակին։ Մասնավորապես, 1992 թ․ մայիսին Տաշքենդում ստորագրվեց «Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի կատարման սկզբունքների մասին» համաձայնագիրը (Տաշքենդյան համաձայնագիր), որով նորանկախ պետությունները բաշխում էին ԵՍԶՈՒ պայմանագրով ԽՍՀՄ ստանձնած պարտավորությունները։ Համաձայնագիրը ստորագրել են Ադրբեջանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Վրաստանը և Ուկրաինան, սակայն Ադրբեջանը և Վրաստանը չեն վավերացրել այն, ինչի պատճառով այն այդպես էլ ուժի մեջ չի մտել, քանի որ համաձայնագրի 12-րդ հոդվածի համաձայն այն ուժի մեջ է մտնում բոլոր մասնակիցների կողմից վավերագրերը ներկայացնելուց 10 օր անց։ Ուշագրավ է, որ չնայած Տաշքենդյան համաձայնագրի ուժի մեջ չմտնելուն, մասնակից երկրները փաստացի հիմնականում կատարում են այդ պայմանագրով իրենց ստանձնած պարտավորությունները։

1992 թվականի հուլիսի 10-ին ընդունվել է Եվրոպայում սովորական զինված ուժերի անձնակազմի թվաքանակի մասին վերջնական ակտը։ 1999 թվականի նոյեմբերի 16-ին Ստամբուլում ստորագրվել է Վիեննայի փաստաթուղթը, որը պարտադիր է բոլոր մասնակիցների համար և վավերականացում չի պահանջում։

Տաշքենդյան համաձայնագրով Հայաստանն իրավունք չունի 220 տանկից, 220 մարտական զրահամեքենայից, 100 մարտական ինքնաթիռից, 50 հարվածային ուղղաթիռից և 270 միավոր հրետանուց ավելի ունենալ, մինչդեռ Թուրքիան, օրինակ, Հայաստանի հետ սահմանին կենտրոնացրել է 3-րդ դաշտային բանակի 9-րդ բանակային կորպուսի զորամիավորումները, որոնց տանկերի քանակը մոտ 350-370 է, հրետանին՝ մոտ 700 միավոր, այսինքն՝ ի սկզբանե ավելի շատ, քան իրավունք ունի ունենալ Հայաստանը։ Սա, բնականաբար, չի բխում Հայաստանի անվտանգային շահերից։

Չնայած այս ամենին՝ Հայաստանը կատարում է ԵՍԶՈՒ պայմանագրի, այդ թվում` Տաշքենդյան համաձայնագրի, և 1999 թ․ Վիեննայի փաստաթղթի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները, թույլատրում է տեսչական այցերը, այդ թվում՝ Թուրքիայից, և տեղեկատվություն է փոխանակում մասնակից մյուս երկրների հետ։

Այս պայմաններում կարծում ենք, որ ՀՀ ԱԳՆ վերոհիշյալ հայտագիրը՝ ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը ՀՀ տարածքում անցկացվելիք տեսչական այցերին կասեցնելը, օրինաչափ և պատեհ որոշում է։

Հավելենք, որ ԵՍԶՈւ պայմանագիրը, կնքված լինելով ՆԱՏՕ-ի և Վարշավյան պակտի միջև գլոբալ պատերազմը կանխելու նպատակով, չի համապատասխանում արդի մարտահրավերներին և այլևս կենսունակ չէ, քանի որ չունի վերահսկողության իրական մեխանիզմներ։ Իսկ աշխարհի տարբեր տարածաշրջաններում առկա լոկալ պատերազմների սպառնալիքների կանխարգելման համար անհրաժեշտ է բոլորովին նոր պայմանագիր։

Աղբյուրը`Razm.info

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է անում ազատ արձակել ցեղասպանությունը ճանաչող թուրք գործարարին

Հաջորդ գրառումը

Կապիտան Աշոտ Միքայելյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արամ Սարգսյանը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար և դա կանենք. Քոչարյան

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026
Նորություններ

Քպ-ի հանրահավաքով պայմանավորված՝ կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը

05/06/2026
Հաջորդ գրառումը

Կապիտան Աշոտ Միքայելյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական