ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 16,9 մլն դրամ կփոխանցվի ՍԴ աշխատակազմին՝ ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին չվճարված հավելավճարի գումարը փոխհատուցելու նպատակով: Որոշման նախագիծը ներառված է կառավարության՝ օգոստոսի 12-ի նիստի օրակարգում՝ որպես չզեկուչցվող հարց:
Նախագծի հիմնավորման համաձայն՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր 2021թ. հունիսի 11-ի ՎԴ/9375/05/18 որոշմամբ մասնակիորեն բավարարել է ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանի վճռաբեկ բողոքը և պարտավորեցրել ՍԴ աշխատակազմի ղեկավարին` Ալվինա Գյուլումյանին 09.04.2018 թվականից մինչև 26.06.2020թվականն ընկած ժամանակահատվածի համար լրացուցիչ վճարել հավելավճար՝ ամսական 601,943.0 դրամի չափով: Նշված ժամանակահատվածի համար վճարման ենթակա գումարը կազմում է շուրջ 16.9 մլն դրամ: ՀՀ պետական բյուջեով ՀՀ սահմանադրական դատարանին հատկացված միջոցների հաշվին նշված գումարի վճարումը կատարելու անհնարինության պատճառով, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը դիմել է ՀՀ վարչապետին` նշված գումարը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնելու նպատակով:
Հիշեցնենք, որ 2020թ ԱԺ-ի կողմից հակասահմանադրական ճանապարհով օրենսդրական փոփոխությունների հետևանքով ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի լիազորությունները դադարեցվել են, իսկ Հրայր Թովմասյանը դադարել է պաշտոնավարել՝ որպես ՍԴ նախագահ:
Աղբյուր` Փաստինֆո