Երեքշաբթի, Մայիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տղա ջան, եթե չես ստում, պետք է հրապարակես Լիլիթ Աղեկյանի կողմից խուլիգանություն կատարելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը

13/05/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ի պատասխան` 11.05.2025 թվականի ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից տարածված, Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ կեղծ տեղեկատվության

Երեկ` 11.05.2025 թվականին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ հրապարակել է կեղծ տեղեկություններ եւ խախտել է նրա անմեղության կանխավարկածը, որով ըստ էության հաստատել է, որ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ տեղի է ունենում պատվիրված քրեական հետապնդում, որն ունի որոշ անձանց քմահաճույքը բավարարելու հիմք:

• Արթուր Պողոսյանի կողմից հայտարարված առաջին կեղծիքը հետևյալն է .

«Մասնավորապես` Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ բազմաթիվ քրեական վարույթներ են առկա թե դատարանում, թե նախաքննության փուլում»:

Պատասխան՝ այս կեղծիքին.

Տղա ջան, այդ ի՞նչ բազմաթիվ քրեական վարույթներ են, որի մասին չգիտեմ ոչ ես, ոչ Լիլիթ Աղեկյանը, ո՞վ է դրանք քննում, կբարեհաճե՞ս ասել:

Տղա ջան, եթե չես ստում ապա պաշտոնապես պետք է հրապարակես դատարանում և նախաքննության փուլում գտնվող վարույթների համարները:

Խրատ՝ կեղծողին.

Տղա ջան, ինչո՞ւ ես կեղծում, ամոթ չունե՞ս:

• Արթուր Պողոսյանի կողմից հայտարարված երկրորդ կեղծիքը հետևյալն է .

«Մենք ի սկզբանե խափանման միջոց, անազատության հետ չկապված խափանման միջոց ենք կիրառել` մեկ գործով, երկու գործով, երեք գործով»:

Պատասխան՝ այս կեղծիքին.

Տղա ջան, եթե չես ստում, հրապարակիր այդ երեք գործերով անազատության հետ չկապված խափանման միջոց կիրառելու որոշումները:

Խրատ՝ կեղծողին.

Տղա ջան, ինչո՞ւ ես խաբում, չես վախենո՞ւմ խաբեբայի համբավ ձեռք բերելուց:

• Արթուր Պողոսյանի կողմից հայտարարված երրորդ կեղծիքը հետևյալն է .

«Որովհետեւ անձը թե դպրոցում խուլիգանություն կատարելիս, անչափահաս երեխաների մասնակցությամբ և նկատմամբ Լիլիթ Աղեկյանի մասին, գործի մասին է խոսքը»:

Պատասխան՝ այս կեղծիքին.

Տղա ջան, եթե չես ստում, պետք է հրապարակես Լիլիթ Աղեկյանի կողմից խուլիգանություն կատարելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

Խրատ՝ կեղծողին.

Տղա ջան, ինչո՞ւ ես խեղաթյուրում, քեզ հաշիվ չե՞ս տալիս, որ խախտել ես անմեղության կանխավարկածը, որը քո կարգավիճակում գտնվող անձին չի ներվի:

• Արթուր Պողոսյանի կողմից հայտարարված չորրորդ կեղծիքը հետևյալն է.

«Անչափահաս երեխաների նկատմամբ ամբողջ դպրոցի բնականոն գործունեությանը կազմալուծել, կազմաքանդել և ընդ որում անձնական շարժառիթներով»:

Պատասխան՝ այս կեղծիքին.

Տղա ջան, եթե չես ստում, պետք է հրապարակես քո կողմից հիշատակված դպրոցում մանկահասակ երեխայի նկատմամբ նույն դպրոցի աշակերտների և նախկին աշակերտի կողմից բռնի սեռական գործողությունների վերաբերյալ քրեական վարույթով ի՞նչ գործողություններ եք կատարել և ո՞ւմ եք կանչել պատասխանատվության: Նաև պետք է հրապարակես քո և այլոց շարժառիթը այս սարսափելի բռնաբարության դեպքը չբացահայտելու վերաբերյալ:

Խրատ՝ կեղծողին.

Տղա ջան, դու թեմայից դուրս ես, չես էլ պատկերացնում՝ ուր ես գնացել և ինչ է քեզ սպասվում: Կորել ես և մոլորվել: Քանի ուշ չէ, օգնություն, օգնություն կանչիր:

• Արթուր Պողոսյանի կողմից հայտարարված հինգերորդ կեղծիքը հետևյալն է.

«Լիլիթ Աղեկյանի կողմից դատական նիստի բնականոն պրոցեսը խաթարել, դատավորին վիրավորել և այլն»:

Պատասխան՝ այս կեղծիքին.

Տղա ջան, եթե չես ստում պետք է հրապարակես դատավորի կողմից հաղորդում, բողոք կամ դիմում ներկայացնելը դեպքի վերաբերյալ, որը ՀՀ քրեական օրենսգրքով համապատասխան հանցակազմ է պարունակում, որով դատավորը քեզ հայտնել է, որ նա վիրավորվել է և Լիլիթ Աղեկյանին պետք է կանչել քրեական պատասխանատվության:

Խրատ՝ կեղծողին.

Տղա ջան, դու իրավասու չես գնահատական տալ դատարանում արտահայտված կողմի դիրքորոշմանը, դու ո՞վ ես, որ որոշես դատարանում կողմի դիրքորոշում արտահայտելու ձևը և եղանակը:

Տղա ջան, քեզ չափավորիր և սթափվիր: Չափերդ ճանաչիր:

Զարուհի Փոստանջյան

Լիլիթ Աղեկյանի պաշտպան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սերգեյ Փարաջանովի բնօրինակ աշխատանքները առաջին անգամ ցուցադրվում են Գյումրիում

Հաջորդ գրառումը

Վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից․ «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են անցկացվելու. Փաշինյան

25/05/2026
Նորություններ

Արցախի հարցը սենյակի դուռ չէ, որ Նիկոլ Փաշինյանը փակի-բացի. Թաթոյան

25/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայկական ելակը Ռուսաստանը Բագրատաշենից հետ է ուղարկել Հայաստան

25/05/2026
Նորություններ

Փաշինյանի գլխավոր պապան Ալիևն է. աչքիս վերջում էլ գլխավոր պապան գալու է, նրա համար քարոզարշավ անի. Արման Թաթոյան

25/05/2026
Հաջորդ գրառումը

Վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից․ «Ժողովուրդ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ուղիղ. Ճակատագրական հայտարարություն. Սամվել Կարապետյան

25/05/2026

Ընտրություններին ընդառաջ` կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ։

ԿարդալDetails
Քաղաքականություն

Հրապարակվել է Հայաստանում իշխանափոխության ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի պլանը

25/05/2026

«Хроника Кавказа» տելեգրամյան ալիքի տրամադրության տակ է հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցի կոտրված հեռախոսից արտահոսած գաղտնի փաստաթղթերի բացառիկ փաթեթ, որը մանրամասնում...

ԿարդալDetails
Միջազգային

Փաշինյանը ռիսկի է դիմում «ցավոտ կերպով ընկնել իր հետույքի վրա». Դմիտրի Մեդվեդև

25/05/2026

«Փաշինյանը ռիսկի է դիմում «ցավոտ կերպով ընկնել իր հետույքի վրա»՝ իր երկակի խաղի պատճառով: Փաշինյանը կհեռացվի իշխանությունից, եթե Հայաստանում հասնեն...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Թշնամուն ծառայող ու նրա օրակարգը սպասարկող նման երևույթների խոսքը ոչ թե քննադատություն է, այլ ներքին դատարկության, ատելության ու մարդատյացության արտահոսք

25/05/2026

Վիլեն Գաբրիելյան կոչված հակահայը թույնով լցված խոսք է հնչեցնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ «Մարդ» ով բարոյական ցածր ու խեղված...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական