Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հիմնավոր համոզմունք կա՝ նման փորձաքննություն ոչ նշանակվել է, ոչ էլ իրականացվել․ Արշակ Սրբազանի փաստաբանը՝ մամուլում տարածված գրության լուսապատճենի մասին

27/11/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի այդ վարույթի շրջանակում հարցաքննության ընթացքում՝ ո՛չ իրեն, ո՛չ էլ ինձ առանձին չի ներկայացվել որևէ որոշում փորձաքննություն նշանակելու մասին, ինչպես նաև չի ներկայացվել որևէ փորձաքննության եզրակացություն»,- հայտնում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով մամուլում այսօր տարածված մի գրության լուսապատճենին, որը վերագրվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսներին։

«Ինձ հայտնի չէ, թե այդ գրությունը փաստացի իրական է, թե ոչ։ Քանի որ դա վերաբերում է բացառապես հոգևորական դասի ներքին հարաբերություններին և եկեղեցու ներիշխանական գործընթացներին, իսկ այդ ոլորտը դուրս է իմ իրավասությունների շրջանակից, որևէ կարծիք այդ մասով չեմ կարող և չեմ ցանկանում հայտնել։

Սակայն գրության մեջ առկա է մի դիտարկում, որը անմիջականորեն վերաբերում է իմ լիազորություններին, ինչին էլ անհրաժեշտ եմ համարում արձագանքել։

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի այդ վարույթի շրջանակում հարցաքննության ընթացքում՝ ո՛չ իրեն, ո՛չ էլ ինձ առանձին չի ներկայացվել որևէ որոշում փորձաքննություն նշանակելու մասին, ինչպես նաև չի ներկայացվել որևէ փորձաքննության եզրակացություն։ Սա ողջամտորեն ձևավորում է հիմնավոր համոզմունք, որ նման փորձաքննություն ոչ նշանակվել է, ոչ էլ իրականացվել։ Այդ պնդումը հիմնված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված փորձաքննություն նշանակելու և իրականացնելու ընթացակարգերի վրա։

Բացի այդ, ակնհայտ է, որ եթե նույնիսկ նման փորձաքննության եզրակացություն գոյություն ունենար, այն չէր կարող տրամադրվել որևէ այլ անձի, այդ թվում՝ հիշատակվող եպիսկոպոսներին՝ նախաքննության գաղտնիության պահանջների պատճառով։

Հաշվի առնելով խնդրի հանրային հնչեղությունը՝ գտնում եմ, որ ՀՀ քննչական կոմիտեն պարտավոր է ներկայացնել հստակ և սպառիչ պարզաբանումներ այս հարցի վերաբերյալ»,- գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երբ այդ դիմումը ստորագրողները դա կհաստատեն, այդ ժամանակ ես իմ ասելիքները կասեմ. Արշակ Սրբազան

Հաջորդ գրառումը

Ողջունում եմ այդ հայտարարությունը. Փաշինյանը՝ եպիսկոպոսների հայտարարության մասին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բագրատ Սրբազանը այն նույն բանտախցում է, որտեղ 1937 թ. խորհրդային ուժերի կողմից սպանվել է հենց իր անունը կրող արքեպիսկոպոս Բագրատ Վարդազարյանը․ Ջոն Էյբներ

03/02/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց. պաշտպան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես պաշտպանեի Փաշինյանին, դուք երբեք չէիք ասի, որ ես իրավունք չունեմ հայտնել իմ կարծիքը, որովհետև ապրում եմ Սփյուռքում. Հարութ Սասունայն

03/02/2026
Միջազգային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն կիսադատարկ Ռադայում խոսել է խաղաղության համար «դժվար որոշումների» մասին

03/02/2026
Հաջորդ գրառումը

Ողջունում եմ այդ հայտարարությունը. Փաշինյանը՝ եպիսկոպոսների հայտարարության մասին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական