Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հիմա Փաշինյանը բավականին լուրջ դիսկոմֆորտի մեջ է գտնվում թե՛ ռեալ կյանքում, թե՛ վիրտուալ տիրույթում. նա որևէ մխիթարող արդյունք չունի». Վիգեն Հակոբյան

28/12/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի վերջին առցանց ասուլիսի ժամանակ հնչեցրած մտքերը, մասնավորապես՝ ԼՂԻՄ-ի ու բանակցային գործընթացի վերաբերյալ, մեսիջ էր ոչ թե դետալների շուրջ, այլ այն մասին, որ այս իշխանություններն ավելի խորը զիջումների են պատրաստ Արցախի հարցում։

«Սա մեսիջ էր, որ ավելի լուրջ, կոնցեպտուալ ու խորացված զիջումների կարող են գնալ, այսինքն՝ հող են նախապատրաստում։ Սա նաև մեսիջ էր դրսի լսարանի համար, որ ՀՀ իշխանություններն ադապտացնում են սեփական ժողովրդին և արցախցիներին այլ զիջումների համար։ Նաև, որ ՀՀ իշխանության «կարմիր գծերը», որի մասին Նիկոլ Փաշինյանը խոսում էր, բավականին հեղհեղուկ են, և դրանք կարող են վերաձևավորվել և նոր տեղերում գծվել։ Այստեղ ավելի շուտ խոսքը սրա մասին էր, որովհետև հիմա այնպիսի իրավիճակ է, իսկ ՀՀ-ում այնպիսի իշխանություն ու նրան աջակցող հասարակության մի հատված է, որի մտքով չի էլ անցնում, որ Արցախի հարց պետք է բարձրացվի՝ այն էլ հանրաքվեի եղանակով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վիգեն Հակոբյանը՝անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսին։

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանին դեռևս հաջողվո՞ւմ է իր հնարքներով մանիպուլյացնել հասարակությանը, Վիգեն Հակոբյանը պատասխանեց, որ հասարակությանը պետք է բաժանել մի քանի մասի։ Կա հասարակության մի հատված, որը բոլոր պայմաններում, անկախ նրանից՝ ինչ է  խոսվում, իր մեջ գծել է «կարմիր գծեր», որը որևէ կերպ չի համընկնում Նիկոլ Փաշինյանի՝ որպես երկրի ղեկավար լինելու փաստի հետ։ Հետևաբար, այս պարագայում Նիկոլ Փաշինյանն ինչ էլ ասի, նրա ասածները չեն լսում։

«Հասարակության մի հատված էլ կա, որը բոլորովին հակառակ ռեակցիան ունի, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ինչ էլ ասի, նրանք ընդունում են, եթե նույնիսկ վաղը բաց տեքստով հայտարարի, որ Արցախն Ադրբեջանի մաս է, այդ հատվածը հանգիստ կընդունի։ Այսինքն՝ այսօր կա որոշակի բևեռացում նախևառաջ Արցախի հարցի շուրջ։ Այսինքն՝ կա հասարակության մի հատված, որն առհասարակ անտարբեր է Արցախ հասկացողության նկատմամբ, և նրա համար մեկ է։ Եվ կա հասարակության մի  հատված, որի համար Նիկոլ Փաշինյանն ինչ էլ ասի՝ անընդունելի է, որովհետև Նիկոլ Փաշինյանը վաղուց կորցրել է ճշմարիտ խոսք ասողի համբավը։ Հիմա նա ինչ էլ խոսում է, և այն հիմնավորումները, որոնք բերում է, թե ինչու այսպես, այսպես ստացվեց, արդեն բացարձակապես որևէ ռեակցիայի չի արժանանում։

Իհարկե, այսօր հասարակության մեջ որոշակի տրանսֆորմացիա կա, որի վառ արտահայտությունը ՏԻՄ ընտրություններն էին։ Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 2018 թվականի, այսպես կոչված, հեղափոխության նախագծից հետո, պատմական մինիմումի վրա է։ Երբեք ՀՀ իշխանություններն ինստիտուցիոնալ առումով այսքան թույլ չեն եղել, որքան հիմա։ Իշխանության մնալու իրենց միակ ռեսուրսն այսօր առայժմ թույլ ընդդիմությունն է։ Այսինքն՝ մենք ունենք պատմականորեն ամենաթույլ իշխանությունը և ունենք ընդդիմություն, որն առայժմ կա՛մ թույլ լինելով, կա՛մ պրագմատիկ գնահատելով արտաքին քաղաքական հնարավորությունները, կարծում է, որ առայժմ ժամանակը չէ»,- հավելեց քաղտեխնոլոգը։

Իսկ թե ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ինչի՞ մասին էր՝ հարցին, Վիգեն Հակոբյանը պատասխանեց, որ երբ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին եկավ իշխանության, հասարակության վրա ազդելու իր գործիքակազմը ֆեյսբուքյան «լայվային» ռեժիմն էր՝ գիշեր-ցերեկ «լայվ» էր մտնում ու ինչ-որ բաներ էր ասում։ Այնուհետև 6 ամիսը մեկ ասուլիսներ էր տալիս, ընդ որում՝ ոչ առցանց, ասուլիսը տևում էր մի քանի ժամ և այն մեկնարկում էր «100 փաստերի» ներկայացմամբ՝ արածների մասին էր, չարածներն էլ կրկին փաստ էր ներկայացնում։

Ըստ նրա, այսօր Նիկոլ Փաշինյանն այդ գործիքակազմն այլևս չի օգտագործում, հատկապես պատերազմից ու կապիտուլյացիա ստորագրելուց հետո, որովհետև նա խուսափում է հանրության հետ շփվելուց։

«Բոլորդ էլ հիշում եք, նախկինում նա փողոց էր դուրս գալիս, դիմակներ էր բաժանում, հիմա ինքը բավականին լուրջ դիսկոմֆորտի մեջ է գտնվում թե՛ ռեալ կյանքում, թե՛ վիրտուալ տիրույթում։ Սովորաբար տարեվերջյան ասուլիսներն ամփոփումներ են լինում, կարծում եմ՝ առանձնապես ամփոփելու բան գոյություն չուներ։ Նիկոլ Փաշինյանն անձամբ հասկանում է, որ ԱԺ ընտրությունները որևէ քաղաքական կայունության հարց երկրում չլուծեցին, որովհետև այն բոլոր խնդիրները, որոնք կապված էին պարտության հետ, ընտրությունները չլուծեցին՝ արդյունքները, որոնք եղան այս իշխանության օրոք, չեն կարող դրանք «կարեկտիրովկայի» ենթարկել կամ բերել նոր վեկտորների»,- շեշտեց Վ. Հակոբյանը։

Նա նաև ընդգծեց, որ այսօր Հայաստանում էլիտայի խնդիր, ճգնաժամ կա։ Պետք է էլիտան հարցեր  բարձրացներ, և լիներ էլիտա, որն այդ հարցերը լուծեր։ Այսինքն՝ Հայաստանում կա էլիտա, որը հարցեր է բարձրացնում, սակայն չկա այդ հարցերը լուծող էլիտա։

«Մեր էլիտան չկարողացավ այդ հարցերը լուծել գուցե այն պատճառով, որ ուժային էլիտան միայն անունով է այդպիսին և, ըստ էության, իրենք իրենց հիմնական ֆունկցիան այդպես էլ չկարողացան կատարել։ Այդ պատճառով էլ այս ասուլիսում Նիկոլ Փաշինյանը որևէ «իտոգների» խնդիր չի ունեցել, որովհետև որևէ մխիթարող արդյունք չունի։ Այս ասուլիսն արտաքին լսարանի համար էր և, ըստ էության, հրավիրում էր իր հետ ավելի խորը «բազարներ» սկսելու։ Իսկ ներքին լսարանին էլ փորձում էր ադապտացնել նրան, որ կարող են լինել նոր ու ավելի զգայուն զիջումներ»,- եզրափակեց Վիգեն Հակոբյանը։

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի ՌԴ

Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը տգետ է, կամ՝ քաղաքական ոչնչություն. Մետաքսե Հակոբյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բելգիային և Նիդերլանդներին. դեսպանները կանչվել են ԱԳՆ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026
Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը տգետ է, կամ՝ քաղաքական ոչնչություն. Մետաքսե Հակոբյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական