Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հիմա եկել է պատասխան տալու ժամանակը. Գևորգ Կոստանյան. Aysor.am

16/03/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր է տեղեկացել Ինտերպոլի՝ Մարտի 1-ի գործի հետ կապված իր վերաբերյալ փաստաթղթի մասին։

«Եթե ես այդ փաստաթուղթն ունենայի իմ տրամադրության տակ կամ տեղյակ լինեի, ես ավելի վաղ այդ ամենը կանեի, այնպես որ՝ Թագուհի Թովմասյանի հրապարակածն ինձ համար անակնկալ էր ու շատ հաճելի անակնկալ էր», – Aysor.am-ի հետ զրույցում հայտարարեց Գևորգ Կոստանյանը։

Նա ասաց, թե մինչև հիմա Ռուսաստանի Դաշնության դատախազությունն ու իրավապահ մարմիններն էին մերժել Հայաստանի իրավապահ մարմիններին՝ հետախուզում հայտարարել իր նկատմամբ՝ նշելով, թե իրականացվում է քաղաքական հետապնդում:

«Ի սկզբանե՝ Մարտի 1-ի գործի հետ կապված ես իմ դիրքորոշումը հայտնել եմ՝ ասելով, որ ապացույց ընդհանրապես գոյություն չունի: Երբ մեղադրանք առաջադրվեց, ես ասացի՝ գոնե մեկ ապացույց թող ներկայացնեն, ես իմ մեղքն ընդունեմ դրանից բխող հետևանքներով: Բնականաբար, չարեցին: Ավելին, ես հայտարարեցի՝ թող հրապարակային քննարկում կազմակերպեն, ես այդ պահին գամ Հայաստան ու հրապարակային ներկայացնեմ ամբողջ դիրքորոշումը, և ես, ինչպես պնդել եմ այն ժամանակ, որ ոչ մի ապացույց չկա իմ հետ կապված որևէ հարցով, փաստորեն, դա հաստատվեց Միջազգային ոստիկանության կողմից», – նշեց Կոստանյանը։

Նախկին գլխավոր դատախազի խոսքով՝ ապացուցողական բազա ընդհանրապես չկա նաև Մարտի մեկի գործով բոլոր մնացած անձանց վերաբերյալ, որովհետև այդ գործերը բոլորն իրար հետ պետք է փոխկապակցված լինեն ու, եթե մեկի վերաբերյալ ընդհանրապես որևէ ապացույց չկա, դա մեխանիկորեն ենթադրում է նաև մյուսների նկատմամբ ապացույցների բացարձակ բացակայությունը։

Կոստանյանը պնդեց՝ ինչպես նախկինում, այսօր էլ հայտարարում է՝ այս ամենը անհետևանք չի մնալու, առավել ևս այն պարագայում, որ կա համաշխարհային կարծիք՝ այս ամենը կեղծ էր, ձևական ու քաղաքական բնույթի։

«Այս փաստաթուղթը, որը հրապարակվեց, անբեկանելի ապացույց է, ինչը նշանակում է, որ, վստահաբար, մի շարք մարդիկ՝ թե դատախազներ, թե քննիչներ՝ իրենց ղեկավարներով հանդերձ, ունեն անբեկանելի մեկ ապացույց, որն իրենց մեղադրանքի հիմքն է։ Իհարկե, անխուսափելիորեն պատասխանատվության են կանչվելու ու ենթարկվելու ու արդեն իրենցից ոչ մեկ չի կարող ասել՝ «մենք օրենքով էինք ղեկավարվում», որովհետև հիմա ոչ թե քաղաքական մարմին, այլ՝ միջազգային իրավական մարմին ասաց՝ «տղերք, դուք ոչ միայն օրենքով չեք ղեկավարվել, այլև՝ ապօրինություններ եք արել»։ Այսինքն՝ մեր դատախազության, ՀՔԾ-ի ու իրենց քաղաքական պատվիրատուների հանցանքը հիմնավորվեց Ինտերպոլի կողմից տրված փաստաթղթով», – ասաց Գևորգ Կոստանյանը։

Թե ինչ դաս կարող է քաղել Ինտերպոլի այս փաստաթղթից իշխանությունը, նախկին գլխավոր դատախազը նշեց՝ դա արդեն իրեն էլ չի հետաքրքրում, որովհետև կարևորն այն է, որ աշխարհի մակարդակով հաստատվեց՝ այս իշխանությունը քաղաքական հետապնդումներ է իրականացնում ու ապօրինություններ անում։

«Ի՞նչ դաս քաղելու մասին է խոսքը, եթե իրենք դաս քաղող լինեին՝ այսպիսի բան չէին անի, առավել ևս, որ հենց սկզբից ասում էի՝ «տղերք, հիմք չկա, ապօրինություններ մի արեք, հետո պատասխան եք տալու»: Հիմա եկել է իրենց պատասխան տալու ժամանակը: Այս փաստաթղթի առկայությունը հենց այն է, որ իրենք միջազգային պատասխանատվության են նաև ենթարկվելու, այդ թվում, միջազգային քրեական պատասխանատվության», – ընդգծեց Կոստանյանը։

Թե երբ կվերադառնա Գևորգ Կոստանյանը Հայաստան, նա նշեց՝ տարիուկես առաջ է ասել՝ որ պահին հետախուզումը հանեն, նույն օրն ինքը Հայաստանում է լինելու։

«Տեսեք, հիմա ես ամբողջ աշխարհում հետախուզման մեջ չեմ, միայն Հայաստանում եմ հետախուզման մեջ։ Այս ամբողջ ընթացքում դիտմամբ արեցին, որ ես չվերադառնամ, որովհետև ես առաջին օրվանից ասել եմ՝ հետախուզումը հանեք, գամ, մտնեմ Հայաստան, հետո ուզում եք՝ կալանավորեք։ Անգամ պատերազմը, երբ որ սկսեց, ես ևս հայտարարեցի, և պաշտոնապես դիմեցի, էլի ասացի՝ հետախուզումը հանեք, գամ Հայաստան, հետո ուզում եք ինձ կալանավորեք, խնդիր չունեք: Անգամ դրան էլ չհամաձայնեցին, հասկանալի չէ՞, որ իրենց ամբողջ նպատակը ինձ չթողնելն է, որ Հայաստան գամ, որովհետև դրա հետևանքները պատկերացնում են բոլորը՝ և դատախազը, և ՀՔԾ պետը, և Նիկոլայը, ես իրեն Նիկոլայ եմ ասում միշտ (նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խմբ.)», – ասաց Կոստանյանը։

Նախկին գլխավոր դատախազը պնդեց՝ Մարտի մեկի գործը բացահայտված չէ։

«Նիկոլ Փաշինյանը սկզբից հայտարարում էր, որ Մարտի մեկի գործը բացահայտված է, հետո արդեն հասկացավ, որ բացահայտված չէ ու ինքը, ինչպես միշտ, ստել է։ Այս վերջին հարցազրույցում ասաց՝ «իմ կարծիքով, բացահայտված է Մարտի 1-ի ֆոնը»։ Տարօրինակ էլ չէ, սա արդեն հոգեկան շեղումների մասին է խոսում։ Հիմա էլ ո՞նց կարող են ասել Մարտի 1-ը բացահայտված է, ո՞նց են ասում Մարտի 1-ը բացահայտված է, երբ միջազգային կառույցն ասում է՝«տղերք, դուք Մարտի մեկով քաղաքական հետապնդում եք անում»», – ասաց Կոստանյանը։

Հարցին՝ արդյոք Ինտերպոլի այս փաստաթուղթը բավարար չէ, որ Հայաստանը դադարեցնի իր նկատմամբ հետախուզումը, Գևորգ Կոստանյանն արձագանքեց. «Ցանկացած նորմալ, գրագետ իրավաբան Ինտերպոլից առաջ էլ պետք է հետախուզումը հանած լիներ, ցանկացած գրագետ իրավաբան, հատկապես, Ինտերպոլի այս փաստաթղթից հետո, պետք է հետախուզումն էլ հաներ, գործն էլ կարճեր, բայց, քանի որ այսօր Հայաստանում այն մարդիկ, ովքեր զբաղվում են այս գործով, գրագիտության հետ առնչություն չունեն, հետևաբար, իրենց համար տարբերություն չկա», – Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյան այսօր հրապարակեց Ինտերպոլի մի փաստաթուղթ, որն ուղղված է ՀՀ ինտերպոլի ազգային բյուրոյին։ Ըստ փաստաթղթի՝ Ինտերպոլը հրաժարվել է հետախուզում հայտարարել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ։

Ըստ Թովմասյանի հրապարակած փաստաթղթի՝ Ինտերպոլը համարում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը անհիմն քաղաքական գործ են սարքել ու այդ գործով իրենք չեն կարող որևէ մեկի տեղաշարժը սահմանափակել կամ որևէ մեկի նկատմամբ հետախուզում հայտարարել։

Aysor.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքերն արդեն Տիգրանակերտ են այցելում. նիկոլ, գիտե՞ս քանի կյանք մարեց՝ Տիգրանակերտն ազատագրելիս, գիտե՞ս ինչ դժվարությամբ բացվեց թանգարանը, ստահակ

Հաջորդ գրառումը

«Իրենց որկրամոլ էությամբ ոչ միայն կողոպտեցին սփյուռքահայերին, այլ նաև պղծեցին Հիմնադրամը․ Ու սրանք դեռ խոսում են թալանից»․ Ղազինյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Հաջորդ գրառումը

«Իրենց որկրամոլ էությամբ ոչ միայն կողոպտեցին սփյուռքահայերին, այլ նաև պղծեցին Հիմնադրամը․ Ու սրանք դեռ խոսում են թալանից»․ Ղազինյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական