Հենց Փաշինյանը վերընտրվեց, մենք ոչ թե Ռուսաստանի գուբերնիա ենք դառնալու, այլ՝ Ադրբեջանի գուբերնիա, քանի որ նա հիմա հանդես է գալիս Ադրբեջանի մմարզպետի դերում։ Այս մասին այսօր հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք ինքը մտադիր է Հայաստանը վերածել Ռուսաստանի գուբերնիայի։
«Հայաստանը կդարձնենք տարածաշրջանի ամենազարգացած, ակտիվ, գեղեցիկ և հարուստ երկիրը։ Մնացածը՝ իրենց մասին է ։ Հենց Փաշինյանն ընտրվի, ոչ թե ՌԴ գուբերնիա ենք դառնալու, այլ Ադրբեջանի գուբերնիա։ Նա հիմա հանդես է գալիս Ադրբեջանի գուբերնատորի դերում», – հայտարարեց Կարապետյանը։
Նա միաժամանակ չցանկացավ մեկնաբանել Պուտին-Փաշինյան վերջին հանդիպումը՝ միայն նշելով, որ ճիշտ չէ մեկնաբանել տարբեր երկրների առաջնորդների խոսքերը։
«Հայաստանի կախվածությունը ՌԴ-ից հիմա իր ամենաբարձր մակարդակի վրա է։ ՌԴ-ն եղել և կլինի Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, գլխավոր տնտեսական գործընկերը։ Այլ հնարավորություններ չկան։ Անհնար է մի կոճակ սեղմելով անել դա։ Տարիների ընթացքում կտեսնեք, թե ինչպես ենք նվաճում նոր շուկաներ և ինչպես է նվազում կախվածությունը», – ասաց ՍամվելԿարապետյանը։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ աշխատանքներին՝ նա նշեց.
«Երբ իշխանությունները, պամպերսները հագած, ինչ-որ հայտարարություններ են անում,. չեմ էլ ուզում մեկնաբանել։ Քանի՞ տարի է՝ այդ հայտարարություններն անում են։ Մի ստորագրությմամբ կարող էին դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Վախենո՞ւմ են։ Ինչո՞ւ դուրս չեն գալիս։ Մենք չունենք երկրորդ ռազմական համագորխծակցության կառույցը»։









