Ուհանի լաբորատորիայի աշխատակիցները երկրից փախել են և համագործակցում են արևմտյան հատուկ ծառայությունների հետ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի նախկին օգնական Սթիվ Բենոնը, որը փոխանցում է բրիտանական Sunday Mirror-ը։
Ըստ նրա՝ որոշ փախստակներ գործակցում են Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) հետ, որպեսզի փորձեն ի մի բերել այն, թե ինչ է տեղի ունեցել Ուհանի լաբորատորիայում։
Նրանք դեռևս մամուլին հարցազրույց չեն տալիս, Բայց Ուհանից և այլ լաբորատորիաներից կան մարդիկ, ովքեր եկել են Արևմուտք և ապացույցներ են ներկայացնում Չինաստանի կոմունիստական կուսակցության հանցավորության վերաբերյալ։
Այդ լաբորատորիաները մարդիկ լքել են փետրվարի կեսերին։ ԱՄՆ հետախուզությունը բրիտանական МI-5-ի և МI-6-ի հետ միասին փորձում են պատրաստել շատ մանրակրկիտ դատական գործ։
Ըստ gazeta.ru-ի, ապրիլին Նոբելյան մրցանակի ֆրանսիացի դափնեկիր Լյուկ Մոնտանյեն, որը ՄԻԱՎ-ի բացահայտման համար ստացել է միջազգային մրցանակ, հայտարարել է, որ կորոնավիրուսը ստեղծվել է լաբորատորիայում։ Նրա խոսքերով՝ SARS-CoV-2-ը մշակել են մոլեկուլյար կենսաբանները՝ վիրուսին ավելացնելով ՄԻԱՎ-ի մասնիկներ։