Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հարկային տեռորի արդյունքում բեռի ավելացումը մոտ 38 տոկոսով ուղիղ հարված է հասցնելու ՀՀ քաղաքացու գրպանին՝ զրկելով նրան իրավական ճանապարհով սեփական խնդիրներ լուծելու հնարավորությունից. Սոսե Չանդոյան

10/02/2025
- Իրավունք, ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փաստաբան Սոսե Չանդոյանն, ի թիվս իր բազմաթիվ գործընկերների, միացել է փաստաբանական հանրույթի կողմից իրականացվող գործադուլին։

«Այո՛, ես ևս, որպես ՀՀ փաստբանների պալատի փաստաբան, միացել եմ բողոքի ակցիային ՝ հրաժարվելով այսօր ՀՀ պետական մարմիններում՝ մասնավորապես դատարաններում, իրավապահ մարմիններում իրավաբանական օգնություն տրամադրելուց։  Իրականացվող գործադուլը ունի մեկ նպատակ՝ ապահովել քաղաքացիների սահմանադրական իրավունքի իրացումը։ Չէ՞ որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվում է, որ մեզանից յուրաքանչյուրն իրավական օգնություն ստանալու իրավունք ունի»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց փաստաբանը։

Ըստ Սոսե Չանդոյանի՝ հարկային բեռի ավելացումն ունի թաքնված ենթաշերտեր, որոնց պտուղները շատ մոտ ապագայում կքաղեն և՛ իրավապաշտպանները, և՛ քաղաքացիները։

«Փաստացի, հարկային տեռորի արդյունքում բեռի ավելացումը մոտ 38 տոկոսով ուղիղ հարված է հասցնելու քաղաքացիների գրպաններին՝ դրանով իսկ զրկելով նրանց ամբողջական ծավալով կամ առհասարական իրավական ճանապարհով սեփական խնդիրը լուծելու հնարավորությունից։ Այս ամենից զատ՝ փաստաբանական գրասենյակների վրա ավելացվելու է նաև հաշվապահական ծանր հաշվառում իրականացնելու բեռը՝ թղթաշրջանառությունը։

Ստեղծված անհասկանալի վիճակից և ոչ ընդունելի հարկային օրենսդրության փոփոխություններից զատ՝ ակամայից հարց է առաջանում, իսկ միգուցե գործող իշխանություններն այս գործիքակազմով ցանկանում են լռեցնե՞լ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին։

Խորագետ լինել պետք չէ հասկանալու համար այն պարզ ճշմարտությունը, որ այս մեթոդաբանությամբ, ըստ էության, փորձում են զսպել ժողովրդի ցասումն ու օբյեկտիվ դժգոհության բարձրաձայնումը երկրի առաջ ծագած մի շարք կարևորագույն հարցերի շուրջ։ Դուք՝ լրագրողներդ, քաջատեղյակ եք, որ այսօր բազմաթիվ փաստաբաններ, որոնց թվում եմ նաև ես,  մեկ մարդու նման շարժվում են բոլոր այն քաղաքացիների ետևից՝ իրավական աջակցություն տրամադրելու նպատակով, ում իրավունքները կոպտագույն կերպով խախտվում են մեկ անօրինական հրահանգի կամ որմանց քմահաճույքի պատճառով»,- նշեց մեր զրուցակիցը։

Սոսե Չանդոյանը միաժամանակ հիշեցրեց, որ այսուհետ ավելացված արժեքի հարկի ռեժիմի համաձայն՝ եթե փաստաբանը մատուցում է անհատույց ծառայություն, ապա պետք է վճարի այդ ծառայության 20 տոկոսը։

«Բայցևայդպես, կարծում եմ, որ արհեստական խոչընդոտները հաղթահարելի են և խիստ ժամանակավոր»,- ամփոփեց փաստաբանը։

Հիշեցնենք՝ ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբաններն այսօր Հայաստանի ողջ տարածքում գործադուլ են հայտարարել։

Վերջիններս հրաժարվում են մասնակցել պետական մարմիններում՝ դատարաններում, նախաքննական մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց։ Նրանք կառավարությունից պահանջում են հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ ազգային ժողով ուղարկելու միջոցով՝ փաստաբանական գործունեություն համարվող ծառայությունների մատուցումը, անվճար (անհատույց) և կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը ազատել ավելացված արժեքի հարկից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իշխանություններն ունեն փողի կարիք, բայց չունեն փողի աղբյուրներ. փաստաբանությունը զուտ որպես ձեռնարկատիրական գործունեություն դիտարկելը ծայրահեղ սխալ է. Երվանդ Վարոսյան

Հաջորդ գրառումը

Մինչև լուծում գտնելը, չենք վճարելու 10 տոկոս շրջհարկը. չեղարկեք օրենքը

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025
Նորություններ

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025
Կինո-Թատրոն

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025
Հաջորդ գրառումը

Մինչև լուծում գտնելը, չենք վճարելու 10 տոկոս շրջհարկը. չեղարկեք օրենքը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Երկու տարի առաջ այս օրը դժոխային էր Արցախում՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի պատճառով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է...

ԿարդալDetails

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական