Հունվարի 23-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165909 դեպք, որոնցից 154535-ն` առողջացած, 3034-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7593 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 634812 թեստավորում:
Երեկ կատարվել է 2166 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 198 նոր դեպք: Ունենք 276 առողջացած և 4 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 747 է: