Գործադիրի ղեկավարն այսօր կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձավ իր շարասյան կողմից հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի ը վրաերթի ենթարկելու և նրա ու նրա չծնված երեխայի մահվան հանգամանքին։
«Հասկանո՞ւմ եք՝ իմ շարասյունը չի, ՀՀ վարչապետի՝ կոպիտ ասած ավտոբուսն ա, ՀՀ վարչապետի տրանսպորտացիան ապահովվող ինսիտուտն ա։ Ես հետևը նստած… գոնե ղեկին էղած ըլնեմ, հասկանամ՝ ինչ կապ ունեմ դրա հետ։ Այսինքն՝ ես նստած եմ ինձ սպասարկող մեքենայի մեջ, և երեք մեքենա այն կողմ տեղի է ունենում շատ ցավալի դեպք։
Դատավարություն է տեղի ունենում, ի՞նչ անեմ ես։ Ես նույնիսկ վկա չեմ, նույնիսկ չեմ տեսել։ Ես ինչ-որ մեկին հրամայել եմ, ասել եմ՝ մարդուն վրաերթի ենթարկի՞։ Ես գնալիս եմ եղել ԱԺ։ Էդ էլ իմ պետական տրանսպորտն ա, և կան պրոտոկոլներ՝ այդ շարժումն ապահովվելու»,- ասաց Փաշինյանը։