Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանի Կարս նահանգում հունվարի 18-ից սկսվել են «Ձմեռ-23» զորավարժությունները, որոնց մասնակցում է 16 երկիր, նաև՝ Ադրբեջանը։
Զորավարժությունները կտևեն մինչև փետրվարի 2-ը։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կայցելի Թուրքիա, որտեղ թուրք գործընկերոջ՝ Հուլուսի Աքարի հետ կհետեւի «Ձմեռ-2023» զորավարժություններին. հայտնում է ադրբեջանական մամուլը։