Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հաջող բիզնես վարելու համար պակաս կարևոր չէ գրագետ PR-ը. «AIC»-ի և «Media Association»-ի հիմնադիր Հայկ Մարկոսյան

15/06/2021
- Նորություններ, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հասարակայնության հետ կապերի (PR) մասնագետն այսօր աշխարհում համարվում է ամենապահանջվածներից մեկը: Ի՞նչ է նշանակում հասարակայնության հետ կապեր, որքանո՞վ է այն կարևոր և որքանո՞վ է զարգացած Հայաստանում: Այս բոլոր հացերի պատասխանները փորձեցինք ստանալ հանրային կապերի մասնագետ, AIC (Էյ Այ Սի) և Media Association (Մեդիա Ասոցացիա) կազմակերպության հիմնադիր Հայկ Մարկոսյանի հետ հարցազրույցի ընթացքում, ում անվան հետ են կապված բազմաթիվ հաջողված նախագծեր, ինչպես նաև՝ հասարակական նշանակության տարաբնույթ ասպարեզներում ծավալված PR արշավներ։

-Պարո՛ն Մարկոսյան, այսօր ամեն քայլափոխի լսում ենք, թե որքանով է կարևորվում բավարար ուշադրություն դարձնելը հասարակայնության հետ կապերի ոլորտին և դրա զարգացմանը, ամենուր պահանջվում են այս ոլորտի մասնագետներ: Ի՞նչ կասեք այս ամենի մասին։

-Դա բոլորովին էլ պատահական չէ, քանի որ ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեղեկատվական հոսքը անհամեմատելի մեծ չափերի է հասել և այն կառավարելը մի քանի անգամ ավելի է բարդացել: Այսօր հասարակությունը հնարավորություն է ստացել ստանալ տեղեկատվություն անթիվ-անհամար աբյուրներից, ավելի բաց և անկաշկանդ պայմաններում արտահայտել սեփական կարծիքը և անգամ թելադրել այն: Այսօր անգամ գործարար ոլորտն է կախվածության մեջ գտնվում հասարակական կարծիքից, հասարակական նախընտրություններից և տրամադրություններից: Ուստի հաջող բիզնես վարելու, հաջող իմիջ ստեղծելու և այն ամրապնդելու համար պակաս կարևոր չէ այն գործիքակազմը, որը տրամադրում է PR-ը: Ոչ բավարար ուշադրությունն այս ոլորտին կամ դրա իսպառ բացակայությունը կարող են նույնիսկ ճակատագրական լինել անհատի կամ կազմակերպության համար:

-Ի՞նչ կասեք Հայաստանում PR մշակույթի ձևավորման մասին: Ի՞նչ զարգացման մակարդակի վրա է այն գտնվում տեղական շուկայում:

-Մենք չենք կարող չինտեգրվել կամ չզգալ այն բոլոր գլոբալ փոփոխությունների ազդեցությունը և հետևանքները, որոնք տեղի են ունենում աշխարհում: Նույնը վերաբերում է նաև հանրային կապերին: Ես տեսնում եմ բավականին մեծ առաջընթաց այս ոլորտի զարգացման միտումներում: Իհարկե, մենք դեռ շատ բան ունենք սովորելու, հղկելու և կատարելագործելու՝ թե՛ համապատասխան մասնագետների ապահովման, թե՛ փորձի փոխանակման և թե՛ այս ոլորտի մշակույթի զարգացման առումով: Եթե նախկինում շատ հաճախ PR ասվածն այնքան էլ լուրջ չէր ընդունվում, այսօր այն պարզապես հրամայական է դառնում:

-Ի վերջո, PR-ն օգտագործվում է հանրային կարծիքն ուսումնասիրելու, դրան պարզապես ծանոթանալու՞, թե՞ հասարակական կարծիքը փոխելու և դրա վրա ներգործություն ունենալու համար: -Մենք արդեն խոսեցինք PR գործիքակազմի կարևորության մասին: Այն բավականին հարուստ է, և գրագետ կիրառելու դեպքում կարելի է ոչ միայն ամբողջական պատկերացում կազմել հասարակական կարծիքի մասին, այլ նաև վերափոխել այն և ցանկալի ազդեցություն ունենալ դրա վրա: Եթե սահմանափակվել պարզապես տվյալների հավաքագրմամբ և վերլուծությամբ, կարելի է ասել սա գործի կեսն է միայն: Պետք է կարողանլա ճիշտ հետևություններ անել առկա տեղեկատվությունից և մշակել քայլերի ու գործողությունների հետագա ռազմավարությունը:

-Որպես PR մասնագետ ի՞նչ գնահատական կտաք պետական իշխանություն-հանրություն տեղեկատվական հարաբերություններին։

-Տարեցտարի այն ձեռք է բերում ավելի ինտերակտիվ բնույթ, ազգաբնակչությանը հնարավորություն ընձեռելով կարճ ժամկետում ստանալ իրեն հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ, սակայն մտահոգիչ է դեռ մնում պետական կառույցների կայքէջերի աշխատանքը, որոնցում տեղեկատվական քաոս է տիրում ու հաճախ չի թարմացվում: Այդուհանդերձ տվյալ խնդիրը գտնվում է ոլորտի մասնագետների ուշադրության կենտրոնում։

-Ինչու՞մ է կայանում Ձեր հաջողության գրավականը։

-Պետք է շատ աշխատել, անկախ մասնագիտությունից ու չդադարել մեծացնել գիտելիքների պաշարը, որպեսզի հնարավորություն ունենաս պրոֆեսիոնալ միջավայրում գտնես քո տեղը՝ քեզ նման մասնագետների հետ: Կարևորը, որ կատարած աշխատանքդ լինի արդյունավետ, որպեսզի հետագայում էլ կարողանաս մեծ նախագծեր իրականացնել՝ լավ արդյունքի ու լավ գործընկերներ ձեռք բերելու համար։ Մեր զրույցի արդյունքում պարզ դարձավ, որ բացի ձեռք բերված բարձր գիտելիքներն ու աշխատասիրությունը, հաջողության ամենամեծ գրավականներից մեկը համառորեն և նպատակային այդ ամենը կիրառելն է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Որքան էլ գոչեք «պողպատյա», «արույրե», «պլատինե», «ալյումինե» ՝ մեկ է. ախր չպիտի հասնեիք անգամ ընտրության

Հաջորդ գրառումը

Բայդենը հայտարարել է, որ Պուտինին համարում է «արժանի մրցակից»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց ցեղասպանության մասին արխիվային հրապարկումները

08/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Կիպրոսի օկուպացված հյուսիսային հատվածի թուրքական իշխանությունները դեպի Սուրբ Մակար վանք ուխտագնացությունը թույլ չեն տվել

08/05/2026
Նորություններ

Մինչև Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքը ճանաչելու քարտեզը չլինի, ոչ ոք իրավունք չունի ստորագրել խաղաղության փաստաթուղթը. Էդմոն Մարուքյան

08/05/2026
Հաջորդ գրառումը

Բայդենը հայտարարել է, որ Պուտինին համարում է «արժանի մրցակից»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026

Եկեք խոսենք բաց ու անկեղծ. մեզ սպասվում են լուրջ ցնցումներ։ Շատ լուրջ։ Դատեք ինքներդ։ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար (շատ կարևոր է...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական