Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՊԿ-ի ռազմաքաղաքական դաշինքի կոնցեպտը Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում չաշխատեց. Փաշինյան

15/09/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անվտանգության օրակարգի տեսանկյունից շատ կարևոր է համախմբվածությունը, բայց մենք հաճախ մոռացության ենք տալիս մի կարևոր հանգամանք, որ պետք է հստակ ու ճշգրտված լինի, թե ին չի շուրջ է համախմբվածությունը և ինչ նպատակ ունի։ Այս մասին այսօր՝ «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը։

«Կարող են լինել արձագանքներ, թե պա՞րզ չի, թե ինչի շուրջ, ի՞նչ կա քննարկելու։ Իրականում շատ բան կա քննարկելու, հարկավոր է ձևակերպել, թե ինչ նկատի ունենք անվտանգություն ասելով, ում և ինչի անվտանգությունը նկատի ունենք, և ինչ պարամետրերով է դա արտահայտվում։

Իմ ընկալմամբ անվտանգությունը սեփական խոցելիությունները նվազեցնելու գործընթացն է։ Գուցե կարելի է ասել՝ անխոցելիության հասնելու ձգտմամբ, բայց պարզ է, որ բացարձակ անխոցելիություն չկա, անխոցելի չէր նույնիսկ Աքիլեսը և իր գարշապարը։ Մեր խնդիրն է ունենալ հնարավորինս քիչ գարշապարներ կամ այդ գարշապարները հնարավորինս դարձնել պաշտպանված։

Հետևաբար, խոցելիությունները նվազեցնելու մեր պատկերացումների մեջ արդյոք վերջին տարիներին բան փոխվել է, և եթե փոխվել է, ապա ինչ։ Պետք է արձանագրեմ, որ անվտանգության ապահովման և մեր խոցելիությունները նվազեցնելու մեր պատկերացումների մեջ էական հանգամանքներ են փոխվել։

Նախորդող շրջանում մեր պատկերացումը եղել է, այն, որ մեր խոցելիությունները նվազեցնելու առաջնային գործիքները ռազմաքաղաքական դաշինքներն են և բանակը, բայց մեր պատմությունը եկավ ապացուցելու, որ այս բանաձևը չաշխատեց ոչ առաջին, ոչ էլ երկրորդ կետով։

Առաջին մասով չաշխատեց երեք անգամ. առաջինը ՀԱՊԿ–ն արձանագրում էր, որ Ադրբեջանը իր համար նույնքան եղբայրական պետություն է, ինչքան ՀՀ–ն, և որ ՀԱՊԿ–ը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մենք այս նախադասությանը երբեք չենք առերեսվել, մեզ թվացել է, կամ գուցե որոշակի բանաձևեր ենք գտել ասելու, թե ինչ է նկատի առնվում ասելով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն։

Այն, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» ասելով ՀԱՊԿ–ը միշտ էլ նկատի է ունեցել ներառյալ ԼՂ–ն, Ռուսաստանի նախագահը վերահաստատեց 2020–ի նոյեմբերի 18–ին և  դեկտեմբերի 17–ին, ասելով, որ ԼՂ տարածքը միջազգային իրավունքի տարածքի տեսանկյունից Ադրբեջանի մաս է և միշտ էլ համարվել է այդպիսին։  Այսինքն՝ անվտանգության այս առաջնային կոնցեպտը՝ ռազմաքաղաքական դաշինքի կոնցեպտը Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում չաշխատեց:

Չնայած՝ եթե մենք ուշադիր լինեինք, կարող էինք ի սկզբանե կռահել, որ չի աշխատելու, որովհետև հենց նույն Հայաստանի ԵԱՏՄ անդամ դառնալու համատեքստում եղան շատ հանրահռչակ, հայտնի Հայաստանում հանրության շրջանում մեծ քննարկումների առիթ դարձած տեսարանները, երկխոսությունները, բայց ժամանակի ընթացքում էլի հետաքրքրությունը մարեց»,- հայտարարեց Փաշինյանը:

«Երկրորդ դեպքը 2021–ի մայիսն էր, երրորդը՝ 2022–ի սեպտեմբերը, երբ ՀՀ–ն իր տարածքային ամբողջականության խախտման բերումով դիմեց ՀԱՊԿ–ին և ՀԱՊԿ–ի արձագանքը հետևյալն էր, որ կարծես թե  սահմանները դելիմիտացված չն, հետևաբար, հարց է՝ արդյոք եղել է ներխուժում ՀՀ տարածք, թե ոչ։ Այստեղ է, որ արդեն անխուսափելիորեն մեր շրջանցման  որևէ բանաձև չաշխատեց և մենք ստիպված էինք ուղիղ առերեսվել մի պարզ հարցի՝ արդյոք ՀԱՊԿ–ը ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Բայց մենք չէինք հասցրել նույնիսկ պատասխանել այս հարցին, կամ գնալ այս հարցի պատասխանի հետևից, երբ հանկարծ մեզ համար անսպասելի ձևով ծագեց մի ուրիշ, թվում է՝ աներևակայելի հրց՝ իսկ մենք ինքներս մեր տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք, թե ոչ։ Այստեղ կա քննարկելու բան։ Իհարկե, մենք ճանաչում ենք, ո՞նց կարող է երկիրն իր տարածքային ամբողջականությունը չճանաչել, բայց ո՞րն է այդ տարածքային ամբողջականությունը, որը մենք ճանաչում ենք և ակնկալում ենք, որ ճանաչեն նաև այդ թվում ՀԱՊԿ–ի գործընկերները»,- ամփոփեց Փաշինյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Գոյ թատրոնի» պատմությունը շարունակում են ջնջել. Սարգիս Արզումանյան

Հաջորդ գրառումը

Պրահան այն շրջադարձային կետն էր, որը փոխեց մեր ամբողջ անվտանգության ռազմավարությունը. Փաշինյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Իսլամաբադը հերքում է, որ Պակիստանում իրանական ինքնաթիռներ կան

12/05/2026
Նորություններ

Ընտրություններց հետո իմ առաջին քայլը վերաբերելու է բանակին, բանակի ֆինանսավորումն ավելացվելու է. Արման Թաթոյան

12/05/2026
Նորություններ

ՔՊ-ն իր դրոշները պատվիրում է Temu-ից. Գալուստ Նանյան

12/05/2026
Նորություններ

Եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, ապա Հայաստանի կյանքը կարճ է.Դավիթ Անանյան

12/05/2026
Հաջորդ գրառումը

Պրահան այն շրջադարձային կետն էր, որը փոխեց մեր ամբողջ անվտանգության ռազմավարությունը. Փաշինյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026

Քպ-ի բուկլետ, Քպ-ի փոքրացրած, դոշի բռոշկա դարձրած «Հայաստանի քարտեզ», պեչենի. Փաշինյանի քարոզարշավի նվերներ են՝ ընտրողներին։ Մայիսի 11-ից Քպ-ն իր արձակուրդում...

ԿարդալDetails
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026

Միշտ այսպես է լինում, երբ կենսագրություն չունեցող մարդը պատահաբար հայտնվում է բարձրաստիճան պաշտոնում, օրինակ դառնում է ԱԺ փոխնախագահ: Բացի նրանից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական