Դավադիր, տգետ ու կապիտուլյանտ իշխանություն Հայաստանին պետք չէ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Նոր, ավելի դաժան պատերազմի վտանգն արդեն կախվել է մեր երկրի վրա: Նիկոլից ու իր թրքահպատակ շրջապատից շատ արագ ազատվել է պետք: Դրանք ամեն կերպ նոր պատերազմի են տանում մեր ժողովրդին:
Հանուն անվտանգ ու խաղաղ հայրենիքի տարվող մեր պայքարը` նահանջ չունի:
Ֆրանսիայի հրապարակը կրկին սպասում է իր հայրենատեր զավակներին: Բոլորիս միասնականությունը` համաժողովրդական պայքարի հաջողության միակ երաշխիքն է»,- գրել է Զաքարյանը։