Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հանդիպում ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուների հետ

15/09/2020
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի (ՔԴԿ) տարածաշրջանային պատասխանատուների հետ։ Ներկաների անունից ՔԴԿ տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանն ուրախություն արտահայտեց հանդիպման առիթով՝ նշելով, որ տարածաշրջանային քսաներկու պատասխանատուներն ուխտավորաբար եկել են Սուրբ Էջմիածին իրենց սերն ու հավատարմությունը հայտնելու Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց Հայրապետի հանդեպ և զորանալու Սուրբ Էջմիածնի օրհնությամբ։

Հայր Սուրբը տեղեկություններ փոխանցեց հանրակրթական դպրոցների տնօրենների, մանկավարժների և աշակերտների հետ ամենօրյա աշխատանքում տարածաշրջանային պատասխանատուների կարևոր դերակատարության մասին, անդրադարձավ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման գործընթացում արձանագրված հաջողություններին և առկա մարտահրավերներին։ Այնուհետև ՔԴԿ աշխատակիցներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց ներկաներին նվիրյալ և ժրաջան ծառայության համար, ինչի շնորհիվ նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան անցնող տասնհինգ տարիների ընթացքում իր հաստատուն և կարևոր տեղն է ամրագրել հանրակրթական դպրոցի առարկայացանկում։

Նորին Սրբությունն իր խոսքում արձանագրեց, առարկան, լրացնելով խորհրդային աստվածմերժության տարիների բացը, անհրաժեշտ գիտելիքի մատուցմամբ ոգի և դաստիարակություն է ջամբել մատաղ սերնդին, ծանոթացրել Հայոց Եկեղեցու առաքելությանը, պատմությանը, կերտած հարուստ ժառանգությանը, դավանած հոգևոր արժեքներին, ծեսին ու բարեպաշտական սովորություններին։ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ «Հայոց Եկեղեցու պատմություն»-ը ազգային նկարագիր և ինքնություն կերտող առարկա է, որ սերմանում է ազգային-հոգևոր արժեքներ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շեշտեց, որ Եկեղեցու ճանաչողությունը, աստվածճանաչողությունը, հաղորդակցությունը քրիստոնեական արժեքներին նպաստում են անձի ձևավորմանը, հայրենասիրության և ազգասիրության ոգու զորացմանը։Կարևորելով ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուների առաքելությունը՝ Վեհափառ Հայրապետը հորդորեց նույն նախանձախնդրությամբ շարունակել իրենց ներդրումը բերել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման արդյունավետության բարձրացմանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանատուներին տեղեկացրեց նաև առաջիկայում տեղի ունենալիք Մայր Աթոռի և ԿԳՄՍ նախարարության կրթական հարցերով ենթախմբերի հանդիպման մասին՝ հույս հայտնելով, որ քննարկումների արդյունքում հնարավոր կլինի շահեկան եզրահանգման գալ կրթական բարեփոխումների, այդ թվում և «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ բարձրաձայնված մտահոգությունների և առաջարկությունների հարցում։ Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց ՔԴԿ տնօրեն Զաքարիա ծայրագույն վարդապետին նվիրյալ և հետևողական աշխատանքի համար։Զրույցի ընթացքում տարածաշրջանային պատասխանատուները Վեհափառ Հայրապետին ներկայացրեցին ծառայության հետ առնչված իրենց դիտարկումներն ու մտա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ծեծի պատմական տեսությունը

Հաջորդ գրառումը

ԱՀ անվտանգության խորհրդի անդրանիկ նիստ(տեսանյութ)

Համանման Հոդվածներ

Նորություններ

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025
Նորություններ

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության․ Հայկ Դեմոյան

18/10/2025
Նորություններ

Բավական էր մի խելագարի հայտնվելը՝ շրջապատված պատեհապաշտներով, որ հին արատը վերածնվի. Ստեփան Դանիելյան

18/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՀ անվտանգության խորհրդի անդրանիկ նիստ(տեսանյութ)

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025

Էլի չստացվեց... Մի օրինաչափության մասին. Նիկոլ Փաշինյանը սիրում է լուսանկարվել այն դասագրքերի ու գրքերի հետ, որոնք քննադատել եմ գրախոսականների տեսքով:...

ԿարդալDetails

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության․ Հայկ Դեմոյան

18/10/2025

Բավական էր մի խելագարի հայտնվելը՝ շրջապատված պատեհապաշտներով, որ հին արատը վերածնվի. Ստեփան Դանիելյան

18/10/2025

Իշխանության ցանկացած թև՝ պաշտոնի բերումով, ազգային և քաղաքական իմաստով, կրում են Փաշինյանի արածի ու չարածի պատասխանատվությունը. Տիգրան Աբրահամյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական