Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայրս չէր, բայց իմ հոր մի մասն էր. Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ Կոմանդոսի մասին

03/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր Կոմանդոսին վերջին հրաժեշտը տվեցինք… Քիչ առաջ հոգեհացին նստած տղերքից մեկը՝ մեր Հրաչը, ասաց, որ կարծես ամենքս ինչ-որ չափով հայր կորցրած լինենք։ Կամ այլ կերպ ասաց, բայց միտքն այդ էր։ Անձամբ ինձ համար զգացողությունն հենց այդպիսինն էր։ Հայրս չէր, բայց իմ հոր մի մասն էր։ Նրա ամենամտերիմ ընկերներից մեկը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Երեկ Կոմանդոսի որդին՝ Հայկը, ինձ ասաց, որ երկրնքում նրանք կհանդիպեն։ Իրար հետ կլինեն։ Երկու տարի առաջ էլ Ֆելիքս Գզողյանն է մահացել՝ մեր փառապանծ գեներալ։ Նրան հրաժեշտ տալուց մտքումս այդ էր՝ նրանք արդեն ուրիշ տեղ են հավաքվում։ Հավերժության մեջ։

…Զգացմունքներս այսօր շատ հակասական էին։ Չգիտեմ, թե ինչ սրտով հրաժեշտ տվեցինք Արկադի Իվանովիչին։ Կարծես, ամեն ինչ պատշաճ կազմակերպված էր։ Բոլորը կային՝ նախկին ու ներկա ղեկավարներ, շատ աստղերով գեներալներ (նրանցից մեկն իրեն անգամ զորահանդեսի հրամանատար էր զգում՝ սկզբում Wikipedia-ից ընթերցեց հերոսի կենսագրությունը, հետո էլ խորխտ ձայնով հիմարություններ էր խոսում), ամեն տեղ լուսանկարվող՝ մեղմ ասած տարօրինակ դեմքեր և այլն, և այլն։

Կոմանդոսի իսկական ընկերներն ու նրա ներդրման իրական նվիրյալներն էլ էին, իհարկե, եկել։ Բայց նրանք մի տեսակ կողքի էին կանգնած։ Կարծես մոլորված էին, նույնիսկ կասեի՝ օտարացած։ Սիրտ չունեին։ Կարծում եմ՝ ամաչում էին։ Ես որ հաստատ։ Ու, եթե անկեղծ, ոչինչ չունեի փոխանցելու հավերժության մեջ գտնվող իմ հորը, նրա ու իմ մյուս ընկերներին։ Ի՞նչ պիտի ասեի։ Ես անգամ նրանց գերեզման չեմ կարողանում գնալ։

Հույսս մեկն է։ Այսօր մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն է։ Կյանքը շարունակվում է։ Պիտի ապրենք։ Ու այնպես, որ Կոմանդոսին այս օրերին հազարավոր մարդկանց կողմից տրված խոստումը՝ Շուշին կրկին ազատագրելը, լոկ խոսք չմնա։ Մենք պարտք ունենք տալու՝ հիմա արդեն ոչ միայն մեր զավակներին, այլև ծնողներին։ Ու թող արդարների հիշատակը օրհնությամբ լինի։

Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի»,- գրել է Մելիք-Շահնազարյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞ւր է նայում ՅՈՒՆԵՍԿՕ-ն. «Ազգ» շաբաթաթերթ

Հաջորդ գրառումը

Ո՞վ է իրականում անթաքույց խրախուսում ֆաշիզմը․ Արման Թաթոյան(տեսանյութ)

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025
Նորություններ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025
Նորություններ

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025
Հաջորդ գրառումը

Ո՞վ է իրականում անթաքույց խրախուսում ֆաշիզմը․ Արման Թաթոյան(տեսանյութ)

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Նիկոլ Փաշինյանի կողմից արտադրած տեսանյութը (AI-ով թե առանց AI-ի, որեևէ բան չի փոխում), որը հրապարակվել է Հայ Առաքելական Եկեղեցու քայքայման...

ԿարդալDetails

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական