Հայտնաբերվել է «Բանանցի», «Արցախի» և «Լոկոմոտիվի» նախկին ֆուտբոլիստ Դավիթ Բաբայանի աճյունը: Դավիթը ծառայում էր Արցախում և 44-օրյա պատերազմից հետո 9 ամիս անհետ կորածների թվում էր:Դավթի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 18-ին, ժամը 18.00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հուլիսի 19-ին, 13:30-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։