Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի ու հայոց գահի համար արևմուտքի ու արևելքի պայքարը եղել է հնուց, և շարունակվում է առ այսօր

03/10/2021
- Նորություններ, Պատմություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խաժակ Սիրեկանյանի ՖԲ էջից, –

Հայոց գահի  Հռոմեական դրածոները

Արտաշիսյան արքայատոհմի անկու­մից հետո Հռոմեական կայսրությունն իր ազդեցությունը Մեծ Հայքում պահպանել է դրա­ծո օտարազգի թագավորների միջոցով, որոնց դեմ ժողովուրդը համառ պայքար է մղել մ. թ. 1-52-ին:  ­

1– Արտաշեսյան դինաստիայի անկումից հետո (մ.թ. 1ին թվական) Գայոս Կեսարը, ով գտնվում էր Արևելքում, հայկական գահը հանձնում Ատրպատականի թագավոր Արիոբարզանին։Արիոբարզանի գահակալությունը Հայաստանում երկար չի տևում։ Տակիտոսի վկայությամբ նա հանկարծամահ է լինում 4 թվականին։ Պետք է կարծել, որ հայերը նրան թունավորել են իր կատարած բոլոր չարագործությունների համար։

2–Հայաստանի գահը Օգոստոս կայսրը հանձնում է Արիոբարզանի որդուն Արտավազդին, ով կառավարել է, հավանաբար, մեկ տարի և ապստամբության արդյունքում սպանվել է 5 թվականին։ Արտավազդի սպանությունը Հռոմին ստիպում է փոխել Հայաստանը և Ատրպատականը միավորելու նպատակից։

3–6 թվականին Օգոստոսը Հայաստանում գահ է բարձրացնում Տիգրանին, որի մասին իր կտակում գրել է, որ սա հայոց արքունի տոհմից էր։ Սակայն դա այնքան էլ իրականությանը չի համապատասխանում, քանի որ նա մայրական կողմից է միայն հեռավոր ազգական Արտաշեսյաններին, վերջինս ազգությամբ հրեա էր։ Նույն 6 թվականին հայ ժողովուրդը կրկին ապստամբություն է բարձրացնում Հռոմի և նրա դրածոյի դեմ, վտարելով նրանց Հայաստանից։ Այստեղ կրկին գահ է բարձրանում Արտաշեսյան տոհմի վերջին ներակայացուցչին Էրատո թագուհուն։ Սակայն սա արդեն ծերացած լինելով չի կարողանում կառավարել երկիրը, որի պատճառով էլ շուտով հեռացվում է գահից։

4—11 թվականին պարթևական գահը գրավում է Արտավան III-ը ճակատամարտում հաղթելով և վտարելով Հռոմի կամակատար Վոնոն թագավորին։ Վոնոնը փախչելով գրավում է հայկական գահը։ Արտավանը չէր կարող անտարբեր անցնել այն բանի կողքով, որ իր թշնամին թագավորի Հայաստանում։ Նրան հեռացնելու նպատակով Արտավանը դեսպանություն է ուղարկում Հռոմ, պատերազմի սպառնալիքից խուսափելու նպատակովէ Տիբերիոս կայսեր հրամանով, Ասորիքի հռոմեական կառավարիչը 16 թվականին իր մոտ է հրավիրում Վոնոնին և ձերբակալում։ Հովսեբիոս Ֆլավիոսը վկայում է, որ Հռոմը զգուշացավ նրանից, որ Հայաստանի մեծամեծները, որ բնակվում էին Նպատ լեռան շրջակայքում հարել էին Արտավանին։

5—Տիբերիոսը շուտով Արևելք է ուղարկում իր որդեգիր Գերմանիկոսին։ Սա 18 թվականին հռոմեական զորքերով գալիս է Արտաշատ և հայերի համաձայնությամբ Հայաստանի թագավոր է կարգում Պոնտոսի Պոլեմոն թագավորի որդուն՝ Զենոնին, որը մանկությունից մեծացել էր հայկական միջավայրում և քաջածանոթ էր հայկական սովորույթներին։ Հայերը փոխում են սրա անունը և անվանում Արտաշես։

 Զենոն-Արտաշես (18-34) Հռոմի կողմից Հայաստանում նշանակված թագավորներից միակն է, որ թագավորել է բավական երկար մոտ 17 տարի և մահացել իր բնական մահով

6–34 թվականին Արտավան III-ը հայկական ավագանու համաձայնությամբ իր անդրանիկ որդուն՝ Արշակին դարձնում է Հայաստանի թագավոր։ Հայերը համակրանքով են ընդունում Արշակ I-ի գահակալությունը, որովհետև նրանք, թեկուզ և Հայաստանը Արշակունիների պետական կառավարման համակարգում մտցնելու պայմանով, ձգտում էին վերականգնել երկրի պետական անկախությունն ու ինքնուրույնությունը։

7–Հռոմեական իշխանությունները բնականաբար հանգիստ չէին կարող հետևել դեպքերի նման զարգացումներին և իր «դաշնակից և բարեկամ» երկրներին հանեց ընդդեմ Հայաստանի, դրանցից մեծ մասնակցություն ունեցավ Իբերիան, որի թագավոր Փարսմանը և վերջինիս եղբայր Միհրդատը ձգտում էին գրավել Հայաստանի գահը։ Այս նպատակին հասնելու համար նրանք թունավորեցին Արշակ թագավորին։ Այնուհետև կաշառելով հռոմեական զորբանակի հրամանատարին Արտաշատում թագավոր են դարձնում Միհրդատին։

8–Իրավիճակը երկար այսպես չշարունակվե. շուտով հակասություններ ծագեցին երկու եղբայրների միջև և Փարսմանը Հայաստան է ուղարկում իր որդի Հռադամիզդին։ Սա գալով Հայաստան սպանում է իր հորեղբորը և նրա ողջ ընտանիքին կաշառքով թագավոր է կարգվում Հայաստանում։

9—Նույն այս 51 թվականին Պարթևստանում գահ է բարձրանում Վաղարշ I-ը, ով ձգտում էր Ատրպատականում և Հայաստանում հաստատել Արշակունյաց թագավորություն։ 52-ին նրա եղբայր Տրդատը հայ-պարթևական զորքերով փախուստի է մատնել Հոադամիզդին և վերջականապես տապալում հոոմեական տիրապետությունը՝ հիմք դնելով Հայաստանում Արշակունյաց դինաստիային։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում․ ո՛չ, պարտադիր պատվաստմանը (տեսանյութ)․ Արա Զոհրաբյան

Հաջորդ գրառումը

Թnւյլ մի տվեք ձեզ ստիպпղшբшր պшտվшստեն. Դш վնшսпւմ է…ԵՊՀ դասախոս

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025
Նորություններ

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025
Նորություններ

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության․ Հայկ Դեմոյան

18/10/2025
Հաջորդ գրառումը

Թnւյլ մի տվեք ձեզ ստիպпղшբшր պшտվшստեն. Դш վնшսпւմ է…ԵՊՀ դասախոս

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Ցավոք, մեր երկրում գործում են երկակի ստանդարտներ. գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը և բերել ապացույցներ. ԴԵՊՔ 1 2025թ. հոկտեմբերի 15-ին...

ԿարդալDetails

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության․ Հայկ Դեմոյան

18/10/2025

Բավական էր մի խելագարի հայտնվելը՝ շրջապատված պատեհապաշտներով, որ հին արատը վերածնվի. Ստեփան Դանիելյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական