Հինգշաբթի, Մայիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանն իրեն հասու ողջ գործիքակազմով պետք է պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը. ՀՀ ԱԳ փոխնախարար. Վահան Կոստանյան

13/02/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չեմ կարող բնորոշել, որ գործընթացները փակուղում են հայտնվել. տեսաք, որ սահմանազատման հանձնաժողովների նիստ տեղի ունեցավ, և պայմանավորվածություն կա, որ մոտ շրջանում նոր նիստ պիտի տեղի ունենա, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

«Ինչ վերաբերում է հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի շուրջ բանակցություններին, ապա այստեղ բավականին երկար ժամանակ է, ինչ սպասում ենք մեր կողմից ներկայացված առաջարկների շուրջ Ադրբեջանի արձագանքին։ Հույս ունենք, որ դա կարճ ժամանակում կստանանք։ Հայաստանը շարունակում է կառուցողական տրամադրված լինել և  ներգրավված լինել բանակցություններում»,- ասաց Կոստանյանը։

Անդրադառնալով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի թեմային՝ ՀՀ փոխարտգործնախարարը նշեց, որ այդ մասին խոսակցությունները միտված են տարածաշրջանում էսկալացիոն ֆոնի ապահովմանը։

«Հայաստանի Հանրապետությունը չի տրվելու նման սադրանքներին, և մենք շարունակելու ենք կառուցողական տրամադրված լինել։ Բնականաբար Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու ողջ գործիքակազմով՝ դիվանագիտական և ոչ միայն, պետք է պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը»,- ասաց նա։

Ճշգրտող հարցին՝ նաև ռազմակա՞ն ճանապարհով, Վահան Կոստանյանը կրկնեց՝ ողջ գործիքակազմով։

«Հայաստանի Հանրապետությունն իրացնում է իր սուվերեն իրավունքը և զարգացնում է իր պաշտպանական կարողությունները։ Ինչպես արդեն նշվել է, մենք մեր հարևաններից որևէ մեկի  նկատմամբ հարձակողական բնույթի գործողություններ իրականացնելու որևէ մտադրություն չունենք, իսկ ինչ վերաբերում է զինատեսակների մրցավազքին, Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է ստեղծել փոխադարձ սպառազինությունների վերահոսկողության մեխանիզմ, և այս առաջարկն ուժի մեջ է մնում»,- ասաց ԱԳՆ պաշտոնյան։

Վահան Կոստանյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության քայլերն ուղղված չեն որևէ գործընկերոջ դեմ, և Հայաստանը շարունակում է երկխոսությունը բոլոր գործընկերների, այդ թվում՝ ՌԴ-ի հետ։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը տալու մասին օրենքը ՌԴ-ի դեմ ուղղված քայլ չէ:

Հարցին՝ առաջիկայում Նիկոլ Փաշինյանի այց ՌԴ նախատեսվո՞ւմ է, ԱԳ փոխնախարարը պատասխանեց. «Եթե նման այցեր նախատեսվեն, վստահաբար, կառավարության գործընկերները պատեհ պահին կիրազեկեն դրա մասին: Այս պահին օրակարգում նման բան չունենք»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սրանք երկրի տնտեսության զարգացման մոդել չունեն, իսկ էքստենսիվ զարգացման իներցիան արդեն հանգել է

Հաջորդ գրառումը

Վերջին շրջանում 44-օրյայի զոհերի չհուղարկավորված մարմինների հուղարկավորության փոքրաթիվ դեպքեր կան․ Անահիտ Ավանեսյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

ՌԴ-ն Հայաստանին ներառել է իր քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների շարքում

14/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026
Ազգային

«Անտառի արքա»-ն այսուհետ կդառնա Դիլիջան այցելող զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը

14/05/2026
Նորություններ

Իջևանի ոստիկանները հարձակվել են գործադուլ հայտարարած հնդկաստանցի աշխատողների վրա

14/05/2026
Հաջորդ գրառումը

Վերջին շրջանում 44-օրյայի զոհերի չհուղարկավորված մարմինների հուղարկավորության փոքրաթիվ դեպքեր կան․ Անահիտ Ավանեսյան

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026

2026 թվականի մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ախալցիխեի Սուրբ Նշան լքված և չգործող եկեղեցում իրականացվել է բարբարոսական գործողություն: Անհայտ անձինք...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական