Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի արդյունաբերական անկումը շարունակվում է. Վահե Դավթյան

12/11/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2025 թ. հունվար–սեպտեմբեր ամիսներին Հայաստանի արդյունաբերական հատվածը արձանագրել է 5.7% անկում։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 2.055 տրլն դրամ (մոտ 5.3 մլրդ ԱՄՆ դոլար)։ Ամենաուժեղ հարվածը հասցվել է վերամշակող արդյունաբերությանը՝ արդյունաբերական զարգացման ռազմավարական միջուկին:

Եթե մեկ տարի առաջ ոլորտը ցուցադրել էր 18.9% աճ, ապա այժմ արձանագրել է 10.2% անկում. արտադրանքի ծավալը կազմել է մոտ 1.4 տրլն դրամ։ Սեպտեմբերին գրանցվել է տեղային աճ՝ 9.6%, մինչև 205.8 մլրդ դրամ, սակայն դա չի կարող հավասարակշռել ընդհանուր կորուստները:

Հատկապես մտահոգիչ է մետաղագործության անկումը՝ 10%, որը հաջորդել է նախորդ տարվա 7% աճին։ Սա լուրջ ազդակ է, քանի որ մետաղագործությունը ավանդաբար Հայաստանի արդյունաբերական արտահանման հիմնական շարժիչ ուժն է։

Հանքարդյունաբերությունը, հակառակը, որոշ չափով մեղմել է անկումը․ եթե 2024-ին այն նվազել էր 7.8%, ապա այժմ՝ ընդամենը 0.5%, կազմելով 360.5 մլրդ դրամ։ Սակայն այս թվացյալ ՛՛դրական միտումը՛՛ ավելի շուտ ստագնացիայի, քան վերականգնման ցուցիչ է․ սեպտեմբերին կրկին արձանագրվել է 0.4% նվազում՝ 48.5 մլրդ դրամի չափով։

Այս ֆոնին ծառայությունների ոլորտը ցուցաբերում է հակառակ միտում․ աճը արագացել է 5.9%-ից մինչև 9.9%, հասնելով 2.9 տրլն դրամի (մոտ 7.5 մլրդ դոլար)։ Ծավալային առումով ծառայությունների ոլորտը արդեն զգալիորեն առաջ է անցել արդյունաբերությունից՝ դառնալով ՀՆԱ-ի հիմնական շարժիչը։

Ընդհանուր պատկերը վկայում է ապաինդուստրիալիզացման խորացող գործընթացի մասին։ Հայաստանի տնտեսությունը արագորեն կորցնում է հավասարակշռությունը արտադրող և սպասարկող ոլորտների միջև՝ վերածվելով ծառայությունների տնտեսության առանց արդյունաբերական հենարանի։ Սա ոչ թե անցողիկ ճգնաժամ է, այլ տնտեսական անվտանգության և արդյունաբերական քաղաքականության երկարաժամկետ դոկտրինի բացակայության արտացոլում։

Վահե Դավթյան, ք.գ.դ., պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գործարար Ռուբեն Թաթուլյանը ձերբակալվել է Հայաստանում

Հաջորդ գրառումը

Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 12.11.2025

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հայ դահուկորդը տուգանվել է իր մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը փակելու համար

03/01/2026
Միջազգային

Վենեսուելայի նախագահ Մադուրոն և նրա կինը բռնվել և դուրս են բերվել Վենեսուելայից. Դոնալդ Թրամփ

03/01/2026
Միջազգային

Մահվան մասին լուրերի ֆոնին պաշտպանության նախարար Պադրինո Լոպեսը հանդես է եկել ուղերձով

03/01/2026
Միջազգային

Թուրքիան աջակցում է Վենեսուելային․ այս ավազակnւթյունը չպետք է անպատիժ մնա․ Էրդողանի խորհրդական

03/01/2026
Հաջորդ գրառումը

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 12.11.2025

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական