Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին․ ի՞նչ պետք է անել. Անդրանիկ Թևանյան

03/10/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին․ ի՞նչ պետք է անել

Զոհերին ու ավերածություններին Նիկոլ Փաշինյանի ընտելացրած հանրությունն, այդուհանդերձ, շոկի մեջ հայտնվեց գերիների գնդակահարության կադրերից։ Ադրբեջանցիներն այդ կադրերը համացանցում տեղադրել էին ոչ միայն հոգեբանական ճնման նպատակով։

Կադրերի հայտնվելու պահը հուշում է, որ դա արվել է Հայաստանի համար «կազուս բելլի»՝ պատերազմի պատճառ առաջացնելու համար։ Կամ էլ՝ հերթական անգամ Հայաստանին նվաստացնելու համար։

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ այդ հանցագործությունները Ալիևը հանրայնացրեց, որպեսզի ծանր վիճակի մեջ դնի հայկական կողմին։ Հաշվարկն այն էր, որ Արարատ Միրզոյանը պետք է դրանից հետո հրաժարվեր ադրբեջանցի պաշտոնակցի հետ բանակցելուց, ինչը Ալիևին հնարավորություն էր տալու անցնել զենքի լեզվին։

Միրզոյանը Բայրամովի հետ բանակցություններից չհրաժարվեց՝ ընտրելով նվաստացման ճանապարհը, բայց դա չի նշանակում, որ Ալիևը հրաժարվելու է պատերազմի մտքից։

Որքան էլ հիմա Հայաստանում փառատոնների, շոուների ու խաղաղության կեղծ լոզունգների ներքո փորձեն թաքցնել իրականությունը, միևնույն է ավելի ու ավելի շատ մարդիկ են տեսնում, որ մենք կանգնած ենք լայնամասշտաբ պատերազմի առաջ։

«Խաղաղության աղավնու» դերի մեջ մտած Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն ամբողջությամբ տապալվել է․ Ջերմուկը դատարկվել է, Սյունիքի դարպասները հայտնվել են թշնամու ուղիղ նշանառության տակ, Հայաստանի նոր տարածքներ են օկուպացվել, 2 օրում 200–ից ավելի զոհ ենք տվել, մեր երեխեքին գնդակահարում են մեր աչքի առաջ․․․

Հայաստանը զոհ է դառնում մեծ խաբեության։ Մեր գլխին պատերազմ ու պարտություն բերած Փաշինյանը «խաղաղության դարաշրջանի» խոստմամբ քվե կորզեց ու իր քաղաքականությամբ պատճառ է դառնում նոր՝ ավելի ավերիչ պատերազմի, քան մենք ունեցանք 44–օրյայի արդյունքում։

Կարո՞ղ է արդյոք մեր ժողովուրդը ևս մեկ պատերազմի կառավարում վստահել Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե՝ ո՛չ։ Դա ինքնասպանություն կլինի։

Անգամ Նիկոլի երկրպագուները նրան պատերազմ չեն վստահի։ Նիկոլը գիտի այդ մասին, դրա համար էլ փորձում է բթացնել մեր հանրության զգոնությունը ու թմբիրի մեջ պահել որքան հնարավոր է շատ մարդու, թե բա՝ խաղաղություն եմ բերում։

Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանը շանս չունի ապրելու։ Սա հասկանում են մեր հանրության առողջ շրջանակները։ Սա հասկանում է նաև իշխանության մեծ մասը։

Մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է փոխել Հայաստանի դեմքը։ Ու որպեսզի Երևանը Շուշիի կամ Ջերմուկի օրը չընկնի ու միլիոնավոր մարդկանց չգնդակահարեն, մեզ նոր՝ կոնսոլիդացիա ապահովող իշխանություն է պետք՝ ազգային համաձայնության կառավարություն։ Իշխանության ներսում էլ են սկսել դա հասկանալ ու գրեթե բարձրաձայն խոսել այդ մասին։ ՔՊ–ում Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, Արսեն Թորոսյանի, Վիգեն Խաչատրյանի, Անդրանիկ Քոչարյանի ու նմանատիպ դեմքերի թևին առայժմ ոչ ընդգծված, բայց այդուհանդերձ հակադիր թև է ձևավորվում։

Մենք հիմա ճակատագրական ժամանակահատվածում ենք հայտնվել։ Մեր երկրի գլխին կախված է վերանելու և նոր ցեղասպանության զոհ դառնալու հեռանկարը։ Մեզ անհրաժեշտ է հանրային լայն համախմբում, ուժերի մեկտեղում, բացառիկ միասնականություն, մեր երկրի պաշտպանության ապահովում, որպեսզի կարողանանք իրական խաղաղություն ու անվտանգություն ապահովել։

Անդրանիկ Թևանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախը հանձնում ու դա որպես ձեռքբերում են մատուցում

Հաջորդ գրառումը

Փաստաբանության մասին օրենքում փոփոխություններ կլինեն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ազգային բարերար Սամվել Կարապետյանին

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026
Միջազգային

Թրամփը Իրանի հետ պատերազմը ներկայացրել է որպես վեցշաբաթյա էքսկուրսիա

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող օկուպանտը հայերին մեղադրում է «իրենց անտառները» ոչնչացնելու մեջ

10/05/2026
Հաջորդ գրառումը

Փաստաբանության մասին օրենքում փոփոխություններ կլինեն

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական