Հայաստանը տրամադրված է համագործակցել Ռուսաստանի հետ, իսկ ՀԱՊԿ-ին երկրի անդամակցության հարցը ժամանակի ընթացքում ավելի պարզ կդառնա. Այս մասին Life.ru-ի հետ զրույցում Վալդայ ֆորումի շրջանակներում ասել է ՀՀ կառավարության նախկին ղեկավար Տիգրան Սարգսյանը։
«Կարծում եմ, որ Հայաստանը տրամադրված է համագործակցել Ռուսաստանի հետ։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ համագործակցությանը, կապրենք՝ կտեսնենք»,- ասել է նա։
Կառավարության նախկին ղեկավարը հավելել է, որ հայ հասարակության մեջ այժմ տարբեր դիրքորոշումներ կան. Ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանի դիրքերում տեկտոնական փոփոխություններ տեղի ունեցան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Նրա կարծիքով՝ հայ ժողովրդին ժամանակ է պետք՝ իր համար նոր ռազմավարական որոշումներ կայացնելու համար։