«Հայաստանը կարող է հրաժարվել Ռուսաստանի միջնորդությունից և փորձել անցնել արևմտյան բանակցային ձևաչափին»,- ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Նրա կարծիքով՝ Հայաստանը սկսել է բոլոր խնդիրների մեջ մեղադրել Ռուսաստանին, ինչի մասին է վկայում Փաշինյանի հայտարարությունը.
«Հայաստանի ղեկավարությունը հույսեր ունի, որ մի կողմից Ռուսաստանի և Արևմուտքի այսօրվա առճակատումը և Թուրքիայի ու նրա դաշնակից Ադրբեջանի բավականին անկախ պահվածքը դժգոհություն կառաջացնեն Արևմուտքում, ինչն արդեն առաջացնում են»։
«Հայաստանի հույսը, թե Արևմուտքը կօգնի իրեն, այդպես էլ հայ ժողովրդի կենսագրության մեջ տեղի չունեցավ։ Իր հերթին, այս իրավիճակում Արևմուտքը մտադիր է Ռուսաստանին զրկել ազդեցությունից բոլոր հնարավոր գոտիներում։
Հիմա կարևոր է պարզել, թե ով ով է, և միայն դրանից հետո կառուցել հետագա քաղաքականությունը»,- ամփոփել է Կոնստանտին Զատուլինը։