Հայաստանը պաշտպանություն է փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրի մոտ, բայց դա երկրի ղեկավարության ընտրությունն է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Խնդիրները շատ են, և դրանց լուծումն ավելի արդյունավետ է համատեղ։ Ափսոս, որ կազմակերպության մեր հայ գործընկերները դա չեն հասկանում և պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրի մոտ։ Սա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է և նրա պատասխանատվությունն իր երկրի և ժողովրդի ապագայի համար»,- ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը Մոսկվայում ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստում:









