Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը մնացել է առանց անվտանգային համակարգ, առանց մեխանիզմ

27/09/2021
- Հրապարակախոսություն, Նորություններ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հանրային կառավարման և քաղաքականության փորձագետ Հովհաննես Ավետիսյանի ՖԲ էջից, –

Հարևան պետություններում ծավալվող իրադարձությունների համատեքստում հարկ է կրկին` ևս մեկ անգամ, նշել հետևյալը:

Պետությունը մեխանիզմ է, որի հիմքը անվտանգային համակարգն է: Երբ պետությունը պատերազմում պարտություն է կրում, նշանակում է մեխանիզմը կոտրվել է` մեկ այլ մեխանիզմի բախվելով: Երբ պարտությամբ հանդերձ տվյալ պետության անվտանգությունը սկսում է ապահովել մեկ այլ պետություն, նշանակում է մեխանիզմը կոտրվելուց զատ, չի կարողանում ինքն իրեն վերականգնել և դադար է առել:

Սրա միակ պատասխանատուն օրվա կառավարիչներն են և ինչքան էլ մեղադրեն նախորդներին, նրանց պատասխանատավությունը չի նվազելու, իսկ մեխանիզմը կոտրելուց հետո հերթական անգամ դրա համար պատասխանատվություն ստանձնելով, սակայն անվտանգային համակարգ չստեղծելով` նրանք զոհասեղանին են դնում ոչ միայն իրենց անպետք գլուխը, այլ նաև ամբողջ ազգինը:

Պետք է մեկընդմիշտ հասկանալ, որ պատերազմներում անհատները չեն պարտվում, պատերազմներում պարտվում են մեխանիզմները` համակարգերը: Հայաստանը մնացել է առանց անվտանգային համակարգ, առանց մեխանիզմ: Անհատական ջանքերը անօգուտ են լինելու քանի դեռ մեխանիզմը չի վերականգնվել. Այլ պետության կցորդ դառնալն էլ մեզ չի փրկելու տարածաշրջանում ահագնացող վտանգներից:

Անհատական ջանքերը անօգուտ են և այդպիսին մնալու են, քանի չկա մեխանիզմ: Քանզի միայն մեխանիզմն է ունակ միակցելու անհատական ջանքերը և դարձնելու մեծ ուժ, որ կարող է դիմակայել մեկ այլ մեխանզմի (պետության) հարձակումների:

Կեղծ են խաղաղության դարաշրջան կոչվող եզրույթները. Խաղաղության դարաշրջանը փակվել է, մարդկությունը բավականին երկար է եղել դրա մեջ, եկել է պատեարզմների ժամանակահատված` խաղաղության մեջ նորաստեղծ մեխանիզմների ուժի ցուցադրման շրջան, ռեսուրսների վրա ազդեցության գոտիների վերաբաշխման շրջան: Եվ սա տեղի է ունենալու նաև մեր տարածքների վրա և մենք այս ամենում ռեսուրս ենք դիտարկվում, քանզի չունենք սեփական տոկուն և կենսունակ մեխանիզմը: Այս վիճակը միակ լուծումը ունի, ստեղծել մեխանիզմ, ստեղծել անվտանգային համակարգ: Իսկ սա անելու համար պարտադիր չէ լինել պետական որևէ կառույցի մաս, պետք է ունենալ բավարար գիտակցություն և կամք` առաջ բերելու պետության վերաստեղծման գաղափար, հավաքավել դրա շուրջ, ստեղծել մեխանիզմ և բերել այդ մեխանիզմը արդեն դե ֆակտո պետության կառավարման: Սա կարող է տևել տարիներ, սակայն սրան այլընտրանք չկա, այլընտրանքը ներկան է, որ վստահաբար տանում է չգոյության, կամ էլ թե այլ պետության մեջ ձուլվելուն, ինչը նույնական է չգոյության հետ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հիշատակի երթ՝ դեպի Եռաբլուր

Հաջորդ գրառումը

«Հայաստան» դաշինքի երթ-մոմավառությունը՝ լուսանկարներով

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը. Վարդան Ոսկանյան

06/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հայ ժողովրդին կամք և ուժ է մաղթել

06/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026
Հաջորդ գրառումը

«Հայաստան» դաշինքի երթ-մոմավառությունը՝ լուսանկարներով

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական