Հայաստանը պատրաստ է մասնակցել տարածաշրջանային համագործակցության հարթակի «3+3» ձևաչափով հանդիպումներին. Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իհարկե, մենք պատրաստ ենք, ժամանակին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա Թեհրանում»,- նշել է նա։
Նշենք, որ «3+3» ձևաչափում ընդգրկված են Ադրբեջանը, Հայաստանը, Իրանը, Ռուսաստանը, Վրաստանը և Թուրքիան։
Ադրբեջանական լրատվամիջոցներն անմիջապես տարածել են այս լուրը։