Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

«Բոլորը բոլորի դիմաց» գերիների փոխանակման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել. Զախարովա

Մոսկվան լավ պայմաններ է տեսնում  Հայաստանի և Ադրբեջանի միջև «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման համար. հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նա հավելել է՝  ԱԳՆ-ն հուսով է, որ Երևանի և Բաքվի միջև կալանավորվածների  հաջող փոխանակում տեղի կունենա, ինչի համար «շատ լավ պայմաններ են հասունացել»: Ուստի Մոսկվան հույս ունի, որ «այդ հարցը հաջողությամբ կլուծվի»։

«Իր հերթին, մենք բազմիցս կոչ ենք արել մեր գործընկերներին երկկողմ և եռակողմ ձևաչափերում ավարտին հասցնել գերիների փոխանակումը «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով», -նշել  է Զախարովան։

Ավելի վաղ նա ասել էր, որ ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում հարմարեցվում է նոր իրավիճակին։ Զախարովան հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է այս տարածքը որպես Ադրբեջանի մաս։