Հայաստանից Թուրքիայի աղետի գոտի մեկնած հայ փրկարարները թուրք փրկարարների հետ Ադըյաման քաղաքում կարողացել են փլատակներից դուրս բերել ողջ մնացած 8-ամյա աղջկա։
Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը
«Հայաստանի փրկարար խումբը Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության խմբի հետ Ադըյամանում ութամյա աղջկա է փրկել։ Համերաշխությունը կյանքեր է փրկում»,- գրել է Փայլանը: