Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Հալեպում հայ փրկարարներն այցելել են եկեղեցի ու մոմ վառել երկրաշարժի զոհերի հիշատակին

Հայաստանի Հանրապետության ազգային փրկարարական ծառայության խումբը, որ փետրվարի 11-ի մեկնել է Հալեպ, այցելել է սուրբ Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի, որտեղ նրանց ընդունել է Բերիո Հայոց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Աշգարյանը։

Այս մասին  հայտնում է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։

Սրբազանը դրվատանքի խոսքեր է ասել փրկարարներին` նշելով, որ նրանց կատարած հսկայածավալ աշխատանքը մեծ գնահատանքի է արժանացել թե՛ Հալեպի նահանգային իշխանությունների, թե՛ ողջ հալեպահայ համայնքի կողմից։

Հանդիպման ավարտին եկեղեցում իրականացվել է մոմավառություն ի հիշատակ ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի։