Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ ժողովուրդն անկասկած ունի պոտենցիալ` նորից վերագտնելու իրեն և ազատագրական պայքարի նոր փուլ սկսելու. քաղաքագետ

20/02/2024
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ ժողովուրդն անկասկած ունի պոտենցիալ՝ նորից վերագտնելու իրեն և ազատագրական պայքարի նոր փուլ սկսելու, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետԱլեքսանդր Մանասյանը՝ կիսելով Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի՝ այսօր հայտնած այդ միտքը։

«Կա իրավական փաստարկների հսկայական փաթեթ, որը չենք օգտագործում, կա նվիրյալների բանակ, որը պատրաստ է այդ գործն անել, կա արտերկրում մեր համախոհների բանակ։ Ընդ որում՝ խոսքս միայն հայերի մասին չէ. բազմաթիվ են Արցախյան խնդրի և մեր ժողովրդի այլազգի համակիրները, պարզապես պետք է բոլոր այս ուժերին համախմբել։

Այդ գործը պետք է սկսվի, և ես հավատում եմ, որ եթե հարկ եղածի պես կռվենք այդ ճակատում, անկասկած հաջողության կհասնենք»,- նշեց քաղաքագետը։

Ալեքսանդր Մանասյանի խոսքով՝ նախ պետք է հաջողել տեղեկատվական ճակատում՝ շտկելով և իմաստավորելով մեր թույլ տված սխալները։

«Սխալ բանաձևերով չենք կարող գնալ գրոհի։ Դա ազատագրական պայքարի փուլի սկիզբն է։ Դրանով է ամեն ինչ սկսվում, բայց չի վերջանում։ Իհարկե, կորցնողներն իրենց կորցրել են, բայց քիչ չեն նաև նրանք, որոնք իրենց չեն կորցրել, շարունակում են պայքարը, և ազգային գաղափարների կրող մեր երիտասարդները պետք է հետևեն լավատեսությամբ պայքար տանողների օրինակին»,- ասաց մեր զրուցակիցը։

Ալեքսանդր Մանասյանը բարձր գնահատեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝այսօր կայացած հանդիսավոր նիստը՝ շեշտելով, որ նմանօրինակ միջոցառումները կարող են և պետք է առաջ ընթանալու մեկնակետ դառնան։

«Ի վերջո, ինչ-որ տեղից պետք է սկսել, և Արցախի պետական-պաշտոնական ինստիտուտների կողմից արվող նմանօրինակ քայլերը հենց այն խթանն են, որ կարևոր գործընթացների սկիզբ կդնեն։ Համոզված եմ, որ լավ կռվողները երբեք չեն հուսահատվում»,- ամփոփեց Ալեքսանդր Մանասյանը։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր հայտարարել էր՝ ուզում  է շնորհավորել բոլոր նրանց, ովքեր հավատում են, որ հայ ժողովուրդը փառահեղ ճանապարհ է անցել և ունի պոտենցիալ՝ նորից մեզ վերագտնելու և ազատագրական պայքարի նոր փուլ սկսելու համար։

Հարցին՝ արցախցիների վերադարձն Արցախ ի՞նչ ճանապարհով է տեսնում, և ինչ պետք է անել դրա համար, նախկին պաշտոնյան պատասխանել էր. «Բոլոր հնարավոր ճանապարհներով։ Ամեն ինչ պետք է օգտագործել»։

 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Որևէ մեկը չի կարող արգելել լրագրողին կատարել իր աշխատանքը. ՀԺՄ-ն՝ «24News.am»-ի խմբի հետ կապված միջադեպի մասին

Հաջորդ գրառումը

Ուղիղ. Հանրահավաք Ազատության հրապարակում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանի վարքագիծը բժշկուհու հետ միջադեպում ակնհայտօրեն պարունակում է քրեական օրենսգրքի 329 հոդվածի հատկանիշներ

19/05/2026
Նորություններ

Ահաբեկչության կեղծ տեսանյութի արժեքը պետք է գնահատել՝ հաշվի առնելով ժամանակագրությունը․ Դանիելյան

19/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա է փնտրում ԵԼՔ. Հակոբ Բադալյան

19/05/2026
Նորություններ

ՔԿ-ն ՆԳՆ-ից ստացել է Արթուր Օսիպյանի վերաբերյալ նյութերը

19/05/2026
Հաջորդ գրառումը

Ուղիղ. Հանրահավաք Ազատության հրապարակում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026

Մայիսի 8-ին Երևանում կայացավ հայկական տեխնոլոգիական ոլորտի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Zeyro»-ի պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, արհեստական բանականությամբ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա է փնտրում ԵԼՔ. Հակոբ Բադալյան

19/05/2026

Մի բան էլ այս առնչությամբ: Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի անուղղակի դժգոհում է, որ հեղափոխությունը չի եղել ավելի շուտ....

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական